Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

ԽԱՌՆԱՇՓՈԹ

AnKa
Автор:
AnKa
14:45, Понедельник, 24 Сентября, 2012 года
ԽԱՌՆԱՇՓՈԹ

ԽԱՌՆԱՇՓՈԹ


    

Ինչի՞ց է, որ… չեմ հասկանում, թե հետս ինչ է կատարվում: Մի երիտասարդ, ով ո՛չ քեզ բարեկամ է, ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, կարող եմ ասել, որ անծանոթ է, բայց կարողացել է կյանքս տակն ու վրա անել` հիմնովին փոխել:

Գիտե՞ս ինչն է հետաքրքիր, երբ գիտակցում ես, որ ՆԱ քոնը չէ ու չի էլ կարող լինել, երբ նրա մասին մտածելը վտանգավոր է, իսկ աչքերի մասին երազելը` մեղք` միևնույնն է, շարունակում ես ԿԱՐՈՏԵԼ: Գուցե ես ամենավատն եմ լավերի մեջ, գուցե մեղսավորը` անմեղների մեջ, անբարոն` բարոների մեջ, բայց ների՛ր ինձ, անցել եմ այդ արգելող եզրագիծը` ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

Գուցե հանդուգն եմ ես, գուցե` վախկոտ, բայց արդեն խեղդվում եմ այդ զգացմունքի ճահճի մեջ ու չեմ կարող դուրս գալ: Փորձում եմ, փորձում ու չի ստացվում: Իսկ դու երբևէ լսե՞լ ես, որ մեկը կարողացել է դուրս գալ ճահճի ճիրաններից: Ես, որ չէ…

Գիտե՞ս ինչ, երբեմն նույնիսկ մտածում եմ. ինչու՞ ես այդքան շտապել ու նույն վայրկյանին կանգ եմ առնում. ԳՈՒՑԵ ԵՍ ԵՄ ՈՒՇԱՑԵԼ:

Չգիտեմ ինչ է լինելու մեզ հետ` իմ ու քո, բայց մի բան հաստատ գիտեմ` ՉԵՄ ՄՈՌԱՆԱ ՔԵԶ: Չէ՞ որ դժվար է մոռանալ նրան ում հետ մոռացել ես ամեն բան: Հա, հա…մոռացել եմ ամեն բան`ընտանիք, բարոյական նորմեր և կոշտացած սկզբունքներ:

Եթե հանկարծ մի օր հեռանամ` չնեղանաս, այլ ուղղակի ժպտա, որովհետև դա անում եմ հանուն քեզ` ոչ թե ինձ: Ուզում ես մեղադրի՛ր ինձ կամ էլ դատապարտի՛ր, հայհոյի՛ր կամ նզովի՛ր, կամքը քոնն է, բայց մի բան կասեմ իմացի. «Երբևէ տեսե՞լ ես, որ մարդ տրորի, ոտքի տակ առնի ցանկություններն ու երազանքները, ձգտի երջանիկ լինել՞»: Իսկ երջանկությունը ՄԵԿԻՆ է պատկանում, ու ես դուրս կգամ խաղից:

Ների՛ր ինձ այն բոլոր խլած պահերիդ համար, ների՛ր, թե կարող ես, բայց պայքարելն անօգուտ է ու իզու~ր:

Ես ուղղակի չեմ կարող…ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
5229 | 2 | 0
Facebook