Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

ԻՆՉԻ՞ Է……….

AnKa
Автор:
AnKa
03:39, Воскресенье, 16 Сентября, 2012 года
ԻՆՉԻ՞ Է……….

ԻՆՉԻ՞ Է……….

Մի՞թե սիրում են ինչ-որ բանի համար: Սիրում են առանց «բայց»երի, «կամ»-երի ու «որովհետև»-ների: Բայց ինչքա~ն համաձայն չեմ այս խոսքերի հետ: Ես սիրում եմ քեզ «բայց» ինչի՞: Չէ՞ որ դու ոչ մի առավելություն չունես: Ի՞նչ է ոչ մեկ էլ աչք չունի, շրթունք կամ այտ չունի՞: Կան ավելի թիկնեղներն ու բարձրահասակները: Բայց այդքանի միջից նկատեցի հենց քեզ: Ինչու՞: «Որովհետև» դու այլ ես, ուրիշ ու տարբեր: Նման են իրար նշված բառերս, բայց այնքան տարբեր են, եթե լավ նայես: «Կամ» ինչու՞ եմ ընտրել հենց քեզ: Քո ներաշխարհը այնքան մոտ էր ինձ: Ես քեզնով զգացի, թե ինչն եմ շատ սիրում, ինչն է ինձ համար թանկ ու ցանկալի: Եվ ամենակարևորը` դու ինձ ստիպեցիր սիրել սիրելիների մեջ վատթարագույնը` ԿԱՐՈՏԸ:

Գուցե հետ շրջվեիր ու տեսների՞ր աչքերս` սիրո ցավից արտասվելու պատրաստ: Եթե միայն իմանայիր, թե որքան սարսափելի է կորցնելու պահն ու դրան հաջորդող օրերը: Աչքերիս առաջ դու ես միշտ հայտնվում, իմ շարժուձևի մեջ քո ստվերն եմ տեսնում, շուրթերս եմ կրծում, որ չարտասանեն ռեֆլեքս դարձած քո անունը: Հայելու մեջ նայելիս` չեմ ուզում տեսնել քո աչքերը, որոնք մշտական բնակություն են հաստատել իմ աչքերում: Ականջիս է դեռ քո ձայնը: Բարձրախոսն այն կողմ զգացել եմ քո շնչառությունը, սրտիդ թրթիռը: Գիտե՞ս, նույնիսկ նկատել եմ քո դողդողացող ձայնը: Քո այդ բամբ ձայնը այնքան թովիչ երգ էր հիշեցնում…

Ա~խ չգիտեմ…

Ու, եթե այս ամենը մի ամբողջի մեջ սեր է կոչվում, ուրեմն լավ իմացի` «Սիրում եմ քեզ: Սիրում եմ շատ ու արդեն խենթացել եմ ես»:

Ո՞նց չսիրեմ քեզ, եթե դու ինձ կոչեցիր քո խենթ կյանքի լրջությունը, իսկ ես քեզ` իմ լուրջ կյանքի խենթությունը:

Բայց…արի ու տես. սուտը կործանեց այս ամենը: Ախր ինչի՞, մի՞թե կարելի էր այդքան կեղծ լինել, մի՞թե հնարավոր էր այդքան ստել` առանց սխալներ թույլ տալու:

Ափսո~ս… Դու չգիտեի՞ր: Ախր դու էիր ինձ սովորեցրել. «Սիրում են հենց այնպես, առանց պատճառի` ՊԱՐԶԱՊԵՍ, ՈՒՂՂԱԿԻ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3604 | 0 | 0
Facebook