Идет загрузка...
Сегодня:  Вторник, 25 Июня, 2024 года

Статьи

«Մենք աշխարհին ոչինչ չենք տվել, աշխարհից ոչինչ չենք վերցրել»

13:05, Воскресенье, 16 Июня, 2024 года
«Մենք աշխարհին ոչինչ չենք տվել, աշխարհից ոչինչ չենք վերցրել»

Ազնվականների ընտանիքում ծնված ու մեծացած, Մոսկվայի համալսարանում կրթություն ստացած, Նապոլեոնի դեմ 1812 թվականի Հայրենական պատերազմին և 1813 – 1814 թթ. Արտասահմանյան արշավանքին մասնակցած ռուս մտածող և հրապարակախոս Պյոտր Չաադաևը եղել դեկաբրիստների գաղտնի ընկերության անդամ և առավելապես հայտնի է իր «Փիլիսոփայական նամակներ» երկով, որում անարգանքի սյունին է գամել Ռուսաստանն ու ռուս ժողովրդին:

«Մոսկվայի յուրաքանչյուր օտարերկրացի այցելուի տանում-ցույց են տալիս «Մեծ թնդանոթ» -ն ու «Մեծ զանգ» -ը. թնդանոթը, որից կրակել չի կարելի, և զանգը, որը մինչև զանգահարելը տապալվել է: Զարմանալի քաղաք, որի տեսարժան առարկաներն աչքի են ընկնում անհեթեթությամբ: Կամ այդ «Մեծ զանգ» -ն առանց լեզվակի, և այդ վիթխարի համր երկիրն արտահայտող հիերոգլիֆները, որում բնակվող ցեղն իրեն «սլավոն» է անվանում՝ կարծես զարմանալով, որ մարդկային խոսքի է տիրապետում:

Դարերն ու սերունդները մեզ համար անպտուղ են հոսել: Դիտարկելով մեզ՝ կարելի է ասել, որ այստեղ զրոյացվել է համամարդկային օրենքը: Մենք աշխարհին ոչինչ չենք տվել, աշխարհից ոչինչ չենք վերցրել, մենք ոչնչով չենք նպաստել մարդկային բանականության առաջընթացին: Իսկ ինչ էլ մեզ բաժին է հասել այդ ընթացքից, մենք այն նենգափոխել, աղավաղել ենք: Եթե բարբարոսական հորդաները, մինչև Արևմուտք հասնելը, չանցնեին մեր զբաղեցրած երկրով, մենք հազիվ թե համաշխարհային պատմության մեջ մասնաբաժին ունենայինք: Երբ մեծ մարդը (նկատի ունի Եկատերինա 2-րդին) որոշեց մեզ քաղաքակրթել և մեր վրա նետեց քաղաքակրթության թիկնոցը, մենք ընդունեցինք թիկնոցը, բայց լուսավորությանը չհպվեցինք: Մեր արյան մեջ մի այնպիսի բան կա, որը մերժում է ամեն մի իսկական առաջընթաց»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
372 | 0 | 0
Facebook