Идет загрузка...
Сегодня:  Четверг, 09 Мая, 2024 года

Статьи

Շախմատ և հոգեբանություն. խաղի առավելությունները

Vahe Mardoyan
Автор:
Vahe Mardoyan
17:33, Пятница, 23 Февраля, 2024 года
Շախմատ և հոգեբանություն. խաղի առավելությունները

Ֆրանսիացի հոգեբան Բինեն անցկացրել է երկու տեսակի հետազոտություն։ Առաջինի ընթացքում, նա ուսումնասիրել է շախմատիսների ուղեղը՝ շախմատ խաղալիս, երկրորդի ընթացքում նա ուսումնասիրել է շախմատիսների ուղեղը՝ աչքերը փակ վիճակում։ Արդյունքում եկել է այն եզրահանգման, որ շախմատ խաղալ հնարավոր է նաև առանց տեսնելու տախտակը, քանզի հենց այդպես էին խաղում շախմատիստները։

Նրանք առաջնորդվում են տախտակի քառակուսի երկրաչափական ձևով և հետագա հնարավոր քայլերի ուղիներով։ Իսկ հայտնի շախմատիստ Պոլ Մորֆին բացահայտել է, որ շախմատը թույլ է տալիս մշակել, ուսումնասիրել և կանխատեսել այս քայլերը, դրանով իսկ սրելով անձի միտքը։


    

Սեղանի խաղեր․ Շախմատի հոգեբանությունը

Հոգեբանական տեսանկյունից, շախմատային մտածելակերպը նման է հիպնոսացման և աշխատում է շատերիս հայտնի կարծրատիպային հիպնոսավարի սարքի նման։ Խաղացողները կլանվում են դեպի շախմատի հարուստ աշխարհ և գործում են խաղի բաբախյունով։ Այս մակարդակի կենտրոնացումը թույլ է տալիս զարգացնել անձի միտքը մի քանի հմտություներով, դրանցից են ստրատեգիկ գործողությունները, հզոր կենտրոնացումը և հաղթական տրամադրությունը։


    

Շախմատի ռիթմը

Որոշ անձինք շախմատը նմանեցնում են երաժշտությանը։ Երկու խաղացողները հակված են ստեղծել խաղի այնպիսի ռիթմ, որը կհամապատասխանի միմյանց քայլերին և կկանխի միմյանց հարձակումները։ Այս սիմփոնիան տախտակի վրա ստեղծում է սեփական երաժշտությունը, որը կհասկանան միայն շախմատը վայելողները։


    

Շախմատի միտքը

Շատերը պնդում են, որ շախմատը խաղացողներին նետում է մարտահրավեր, այն է՝ փորձել այնքան, մինչև կստացվի հաղթել։ Գոյություն ունեն շախմատի բազում ռազմավարություններ, որոնք առաջնորդվում են յուրաքանչյուր քարի հատուկ քայլերով։ Դրանք թույլ են տալիս ուսումնասիրել խաղը տարբեր տեսանկյուններից և մարզվել հաջորդ հաղթանակը գրանցելու համար։

Որոշ խաղացողներ պնդում են, որ շախմատ խաղալ սովորել և հմտանալ կարելի է նաև խաղալով մենակ՝ հարձակվելով և կանխելով սեփական հարձակումերը։ Այս կերպ անձը զարգացնում է ինչպես հարձակվողի այնպես էլ պաշտպանվողի մտածելակերպը, ինչն օգնում է իրական խաղի ընթացքում հաշվի առնել նաև հակառակորդի հնարավորությունները։


    

Ամփոփում․ Շախմատը որպես զարգացնող սեղանի խաղ

Շախմատը հայտնի սեղանի խաղ է, որն ունի իր հայտնի պատմությունը և առավել հայտնի խաղացողներին։ Այս խաղը սիրված է ինչպես պրոֆեսիոնալ խաղացողների, այնպես էլ սիրողական խաղացողների կողմից։ Ինչու՞, քանզի այն մշտապես կարելի է զարգացնել, մտածել նոր ռազմավարությունների շուրջ և կատարելագործել։

Այսպիսով, Ձեր շախմատային հմտությունները մարզելու համար կարող եք ձեռք բերել հենց Ձեր շախմատը, խաղալ ինքներդ Ձեր հետ և սովորել նոր ռազմավարություններ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
427 | 0 | 0
Facebook