Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Четверг, 14 Ноября, 2024 года

Статьи

Սեղանի թենիսի պատմությունն ու կանոնները

Vahe Mardoyan
Автор:
Vahe Mardoyan
11:06, Вторник, 30 Апреля, 2024 года
Սեղանի թենիսի պատմությունն ու կանոնները

Սեղանի թենիսը նաև հայտնի է «պինգ պոնգ» անվամբ։ Մինչդեռ ավանդական թենիսը խաղում են մեծ սպորտային դաշտում, սեղանի թենիս կարելի է և անհրաժեշտ է խաղալ հենց սեղանի վրա՝ համապատասխան հարմարությունների օգնությամբ և որոշակի կանոններով։ Մեր օրերում, սեղանի թենիսի պարագաները ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի խաղերի խանութ, որտեղ կբացահայտեք այս յուրահատուկ խաղի ամբողջական հմայքը։


    

Սեղանի թենիսի պատմությունը

1901 թվականին առաջին անգամ օգտագործվեց «պինգ պոնգ» անվանումը, որի հեղինակը Ջոն Ջակվեսն էր։ Այս անվանումը Ջոնը նկարագրում էր հենց խաղի արձակած ձայնով, երբ գնդաթին դիպչում էր գնդակին՝ պինգ, իսկ երբ գնդակը դիպչում էր սեղանին՝ պոնգ։ Այնուհետև Փարկեր եղբայրները գնեցին անվանումը։


     1926 թվականի հունվարին կազմավորվեց սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան, որն այն ժամանակ ընդգրկում էր ընդամենը 9 անդամ-երկրներ։ Դրանք էին՝ Ավստրիան, Չեխոսլովակիան, Դանիան, Անգլիան, Գերմանիան, Հունգարիան, Հնդկաստանը, Շվեդիան և Ուելսը։ Մեր օրերում սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան ընդգրկում է 210 անդամ-երկիր։ Իսկ գրխավոր շտաբը գտնվում է Ծվեյցարիայում, Լոզան քաղաքում։


     Ժամանակի ընթացքում, առաջ եկավ սեղանի թենիսի ամենամյա միջազգային առաջնության գաղափարը, որը, սկսած 1996 թվականից սկսեց գործակցվել մինչ օրս։

Ամենամյա իրադարձությունն ավելի լայնամասշտաբ դարձնելու համար, 2000 թվականին, ֆեդերացիան ընդգրկեց մի քանի փոփոխություններ։ Նախկինում 38մմ ունեցող գնդակները փոխարինվեցին 40մմ գնդակներով։ Այս փոփոխության նպատակն էր բարձրացնել գնդակի դիմադրողականությունը օդի նկատմամբ և արդյունավետորեն դանդաղեցնել խաղը։


    

Սեղանի թենիսի կանոնները

Այսպիսով, ինչպե՞ս է հարկավոր խաղալ այս յուրօրինակ խաղը։

Սեղանի թենիսն ունի ինչպես օգտագործվող պարագաներ, այնպես էլ տերմիններ։ Օգտագործվող պարագաներն են՝ սեղանը, գնդաթին և գնդակը։

  • Սեղան․ Այս խաղը պահանջում է յուրահատուկ խաղային սեղաններ՝ բաժանված երկու հավասար մասերի։ Սեղանն ամբողջությամբ պիտի համապատասխանի համաշխարհային ստանդարտներին, այսինքն, ունենա 274 սմ երկարություն, 152, 2 սմ լայնություն և 76 սմ բարձրություն։
  • Գնդաթի․ Խաղն ամբողջությամբ կառավարվում է գնդաթիներով, որոնց օգնությամբ մասնակիցները հարվածում են գնդակը։ Գնդաթիները պատրչաստվում են փայտից և ծածկվում ռեզինի մեկ կամ երկու շերտով։ Մակերեսի վրա դրվում է սպունգ, որի փափկությունն ու կոշտությունը որոշվում է աստիճանային համակարգով։
  • Գնդակ․ Պրոֆեսիոնալ սեղանի թենիսի գնդակը պիտի պատրաստված լինի պլաստմասսայից՝ 40մմ տրամագծով և 2, 7գ քաշով։

Ահա, թե ինչ պարագաներ են անհրաժեշտ սեղանի թենիս խաղալու համար։ Այժմ, եկեք ուսումնասիրենք խաղի կանոնները։


    

Սեղանի թենիսի կանոնները

Խաղի համար անհրաժեշտ է երկու մասնակից։ Հաղթած խաղացողը ստանում է մեկ միավոր՝ յուրաքանչյուր խաղարկումից հետո։ Յուրաքանչյուր խաղ ընթանում էր մինչև 11 միավորը։ Բացի ամենամյա պրոֆեսիոնալ առաջնությունից, գոյություն ունեն սեղանի թենիսի բազում սիրահարներ, որոնք առաջ են բերել նոր օրենքներ։ Օրինակ՝ եթե խաղացողն ունի 0 կամ 1 միավոր՝ 7։1 կամ 6։0 հաշվի դեպքում, ապա խաղը դադարեցվում է, իսկ այդ խաղացողն ավտոմատ կերպով համարվում է պարտված։

Խաղի ընթացքում մասնակիցներն օգտագործում են մի շարք տերմիններ՝ նկարագրելու համար իրադարձության ընթացքը։

  • «Խաղարկում»` գնդակը խաղի մեջ գտնվելու գործընթացը։
  • «Վերախաղարկում»` խաղարկում, որն անհրաժեշտ է չեղյալ հայտարարել և սկսել կրկին, քանզի արդյունքը հաշվի չի առնվում։
  • «Միավոր»` խաղարկում, որն անհրաժեշտ չէ կրկին սկսել, քանզի արդյունքը հաշվի է առնվում։
  • «Խաղարկող»` խաղարկման ընթացքում այն խաղացողը, ով առաջինն է հարվածելու գնդակը։
  • «Ընդունող»` խաղարկման ընթացքում գնդակի հետ խաղացող երկրորդ անձը։

Այսպիսով, ահա, թե որոնք են սեղանի թենիսի պարագաներն ու տերմինները, որոնց հետևելով, հնարավորն է ստեղծել ամենամյա սպորտային խաղի ձեր տարբերակը։


    

Ամփոփում

Սեղանի թենիսը երկար տարիների սպորտային խաղ է, որին նվիրված են շատերը՝ ինչպես սիրողական խաղացողները, այնպես էլ մասնագիտացված մարզիկները։ Հաշվի առնելով խաղի արկածային պատմությունը, կարող ենք ասել, որ սեղանի թենիսը ևս մեկ հիշարժան խաղ է, լի բազում մարտահրավերներով և հաճելի պահերով։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1010 | 0 | 0
Facebook