Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Հայկական Խոհանոց

Info B
Автор:
Info B
21:18, Четверг, 28 Декабря, 2023 года
Հայկական Խոհանոց

Օտար երկրում ճանապարհորդության անբաժանելի մասն է կազմում տեղական խոհանոցի հետ անմիջականորեն ծանոթացումը։ Քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում՝ Ֆրեսկայում կարող եք ծանոթանակ Հայկական ազգային խոհանոցի ամենանուրբ համերին, որոնք կկարողանան գոհացնել ցանկացած զբոսաշրջիկի ճաշակն ու նախասիրությունները եւ անտարբեր չեն թողնի նույնիսկ ամենախիստ գուրմանին։

Հայկական խոհանոցն իր հյութեղ համ ու հոտով հայտնի է աշխարհին շատ վաղուց։ Այն իր առանձնահատուկ ճաշատեսակներով՝ պատրաստված տարատեսակ մսատեսակներից և հայկական հողում իրենց համն ու բույր առած բանջարեղեններից, իրենց արժեքն են ձեռք բերել աշխարհի տարբեր ծայրերում։

Հայկական խոհարարական ավանդույթներն ավելի քան 2000 տարվա վաղեմություն ունեն։ Հայկական սեղանի մսի առատությունը Հայկական լեռնաշխարհում անասնապահության հնագույն զարգացման արդյունքն է, որը հանգեցրել է անասնաբուծության և թռչնաբուծության բազմազանության։ Անասնապահությունը դարձավ նաև կաթնամթերքի բազմազանության աղբյուր։

Հայաստանի բերրի հովիտները դեռ հնագույն ժամանակներից հնարավորություն են ընձեռել այստեղ զարգացնել մշակաբույսերի աճեցումը, ինչպիսիք են՝ ցորեն, կորեկ, գարի, ինչպես նաև հատիկներ՝ լոբի, լոբազգիներ, ոսպ, լեռնային ոլոռ։ Հայաստանի դաշտերում հաջողությամբ զարգացավ բանջարաբոստանային մշակաբույսերի ու խոտաբույսերի աճեցումը, ինչի արդյունքում հայկական խոհանոցը ստացավ խիստ բազմազանություն ու իրենում ներառեց համային յուրատեսակ առանձնահատկություններ։ Հնագույն ժամանկներից էին պատրաստում կրակի վրա՝ օգտագործելով կավե վառարան-օջախները, որոնք էլ անվանվեցին թոնիր։ Այս անվանումը պահպանվում է մինչ օրս։ Թոնրի մեջ հաց էին թխում, շիլա եփում, ձուկ ու թռչուն ապխտում և այլ ուտեստներ պատրաստում։

Հետագայում հայկական խոհանոցի շատ ուտեստներ տարածվեցին Անդրկովկասի ժողովուրդների շրջանում՝ մտնելով մաև նրանց ազգային ճաշատեսակների ցանկում, իսկ ավելի ուշ էլ պարսիկների և թուրքերի միջոցով հայկական համեղագույն ուտեստները հայտնի դարձան նաև Եվրոպայում։ Իր հերթին Թուրքիայի, Իրանի և արաբական երկրների խոհանոցները հարստացրել են Հայաստանի խոհարարական մշակույթը իրենց գտարբերվող համերով։

Հայ հմուտ խոհարարները տասնյակ տարիների ընթացքում մշակել են սննդամթերքների մշակման և ուտեստների պատրաստման հատուկ տեխնոլոգիաներ, որոնք չնայած բավականին աշխատատար են դարձնում հայ խոհարարների աշխատանքը, այդուհանդերձ արդյունքում հայկական շատ ուտեստներ ուղղակի հալչում են բերանում։

Հայկական խոհանոցի գեղեցկությունը խոհարարության մեջ խոտաբույսերի և համեմունքների հսկայական քանակությունն է։ Հայ խոհարարներն օգտագործում են շուրջ 300 տեսակի վայրի խոտաբույսեր և ծաղիկներ։

Հայկական խոհանոցը շատ առումներով նման է կովկասյան այլ երկրների խոհանոցին։ Բայց միևնույն ժամանակ տարբերվում է նրանցից։ Օրիանկ՝ մսային ճաշատեսակներում այն չի տապակվում և կտրվում մեծ կտորներով, ինչպես օրինակ վրացիների մոտ։ Մեր խոհանոցում միսը կա՛մ խաշած է, կա՛մ շոգեխաշած, կա՛մ թխած։ Այս բոլոր հատկանիշները հայկական խոհանոցին տալիս են յուրահատուկ, անկրկնելի, զարմանահրաշ համ և բույր՝ այն դարձնելով աստվածային պարգև ցանկացած գուրմանի և իսկական խոհարարական ավանդույթների գիտակների համար:

Հայկական խոհանոցի ավանդույթները ներկայացնելուց հետո ժամանկն է ներկայացնելու նրա լավագույն ուտեսները, որոնք կգտնեք մեզ մոտ՝ Ֆրեսկա ռեստորանում։

Եթե նախընտրում եք ձեր լանչը սկսել համեղ ու տաք ապուրով, ապա խորհուրդ ենք տալիս փորձել հայկական ապուրներ՝ սպաս, յայնի, թառհան, ***բաշ և, իհարկե, հայտնի խաշը։

Սպասները պատրաստվում են ֆերմենտացված կաթնամթերքի մածունից։ Խաշը հնագույն, համեղ և անչափ օգտակար ուտեստ է։ Այս տաք, անուշաբույր ապուրը պատրաստվում է տավարի սմբակներից և կճղակից։

Մսամթերքի սիրահարների համար Ֆրեսկան ունի առաջարկների հսկայական ցանկ։

Հայկական խոհանոցն ունի ավելի քան երկու տասնյակ տեսակի շիշ քյաբաբ, որը կարող եք գտնել մեզ մոտ։

Իսկ ինչպե՞ս է պատրաստվում այս անմահական ուտեստը։ Նախքան եփելը, միսը մարինացվում է տարբեր սոուսների մեջ։ Բացի մսից, հայերը կրակի վրա տապակում են նաև տարբեր բանջարեղեններ (լոլիկ, սմբուկ, պղպեղ) և մատուցում մսի հետ։

Մսային մյուս հիանալի ուտեստը հայտնի տոլման է։ Այն պատրաստվում է աղացած մսից և խաղողի տերևներից, իսկ որպես սոուս մատուցում են սխտորով մածուն։ Մեկ այլ հայտնի մսային ուտեստ է տժվժիկը, այն պատրաստվում է տավարի մսից (սիրտ, լյարդ, թոքեր):

Հայկական խոհանոցը կարևորագույն բաղադրիչներից են նաև ձկնային ուտեստները։ Ձկնատեսակների բազմազանության մեջ ամենահայտնին ու սիրվախը իշխանն է, որին անվանում են նաև ՝ «արքայական ձուկ»: Ձուկը տապակվում է, շոգեխաշվում, լցոնվում տարբեր բաղադրատոմսերով։

Անհնար է պատկերացնել հայկական սեղան առանց հացի, հատկապես առանց թոնրի լավաշի. Այն համարվում է ավանդական ազգային հաց և ունի զուտ հայկական ծագում։ Լավաշը դարձել հայության ազգային հպարտություն։

Կաթնամթերքի սիրահարները կարող են փորձել հայկական սպիտակ պանիրը և ամենատարածված մածունը, որից էլ ստացվում է զովացուցիչ հրաշալի թանը։

Հայկական խոհանոցը կգոհացնի նաև քաղցրի սիրահարներին։ Մեր ռեստորանում որհուրդ ենք տալիս փորձել հայկական գաթան, սուջուխը, փախլավան։

Հայաստանը արևոտ երկիր է՝ հարուստ վառ ու հյութալի մրգերով ու բանջարեղենով։ Եվ քաղցրավենիքից խոսելիս, չի կարելի մոռանալ հայկական անուշաբույր մրգերից պատրաստված արևահամ չրերի մասին։

Եվ վերջում պետք է ավելացնել, որ հազարամյակներ շարունակ հայերն աշխարհին հայտնի են եղել իրենց հյուրընկալությամբ, որի լավագույն ավանդույթները ժառանգել է Ֆրեսկա ռեստորանը։ Այն իր ջերմ ու հյուրասեր դռներն է բացում յուրաքանչյուրի առաջ՝ խոստանալով ամեն ջանք գործադրել ձեր համային նախասիրությունների բավարարման համար։

Источник: https://fresca.am/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
819 | 0 | 0
Facebook