Կոմպոզիտ տանիքի ծածկերը և դրանց տեսակները
Մեր օրերում շինարարական շուկան առաջարկում է տանիքի ծածկերի լայն տեսականի, որոնք ունեն տարբեր բնութագրեր: Տանիքի ծածկերի տեսակների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում կոմպոզիտային կղմինդրը, որը տարբերվում է իր արտաքին տեսքով և բարձր ջերմա և ձայնամեկուսացմամբ: Ի՞նչ է նշանակում կոմպոզիտային ծածկույթ Կոմպոզիտային տանիքների գերազանց որակի, ինչպես նաև շահագործման շատ երկար ժամկետի շնորհիվ սպառողները հակված են ընտրել այս ծածկերը: Բացի այդ, այս ծածկույթն ավելի ձեռնտու է մեկ ուրիշ տեսանկյունից: Կոմպոզիտ օգտագործելիս անհետանում են պահպանման և վերանորոգման զգալի ծախսերը, ինչը հաճախ կազմում է բավականին մեծ գումար։ Սկզբում այս ծածկույթը մշակելիս համակցվել են այնպիսի նյութերի դրական հատկությունները, ինչպիսիք են պոլիմերային-ավազե հատիկները, կերամիկական և մետաղական ծածկերը, բիտումը և թիթեղները: Միևնույն ժամանակ ամբողջությամբ վերացվել են այդ նյութերի թերությունները: Կոմպոզիտային ծածկերը բազմաշերտ տանիքի բաղկացուցիչ մաս են: Կոմպոզիտային կղմինդրները արտադրվում են փոքր թիթեղների տեսքով: Նման թիթեղները տեղադրման համար շատ հարմար են, քանի որ չունեն մեծ քաշ, ինչը դրական է ազդում ոչ միայն աշխատանքի շարժի վրա, այլ նաև տանիքի կառուցվածքի կողմից գործադրվող բեռների վրա: Կոմպոզիտի տեսակները Տանիքի կոմպոզիտային նյութերն հասանելի են գույների և ձևերի լայն տեսականիով: Դրանք կարող են շինությանը անհատականություն և ոճ հաղորդել: Հատկապես տարբերակների բազմազանության մեջ առանձնանում են մի քանիսը, որոնք արտադրվում են Հայաստանում Գոլդշին ընկերության կողմից՝
Կոմպոզիտային տանիքների բազմազանությունը թույլ է տալիս ոչ միայն ապահովել ամբողջ տան հուսալիությունը, այլև ստեղծել յուրահատուկ և անհատական ոճ: Կոմպոզիտային ծածկույթի օգտագործման առավելությունները Կոմպոզիտային նյութն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք այն դարձնում են տանիքի լավագույն ծածկույթներից մեկը: Այս առավելությունների թվում պետք է նշել հետևյալը.
Բացի այդ, կոմպոզիտային ծածկը շատ հեշտ է տեղադրվում տանիքի վրա, նյութը ճկուն է, այն կարող է տեղադրվել տանիքի ցանկացած կոնֆիգուրացիայի վրա: Չնայած այն հանգամանքին, որ դրա հիմքը մետաղի վրա է, կոմպոզիտային տանիքը ձայնամեկուսիչ հատկություն ունի, անձրևն ու կարկուտը տան բնակիչներին չեն անհանգստացնի։ Թիթեղներ դնելիս թափոնների քանակը կրճատվում է գրեթե զրոյի, նաև պետք չէ անհանգստանալ, որ անզգույշ շարժումները մակերեսին քերծվածքներ կթողնեն, ինչպես հաճախ լինում է սովորական մետաղական թիթեղների դեպքում։ Սա ամենաբարձր որակով ժամանակակից ծածկերից մեկն է, որն իր մեջ ներառում է ծածկույթների բոլոր դրական հատկանիշները: |