Ճանաչում եք ինքներդ Ձեզ՞
14:19, Воскресенье, 19 Мая, 2013 года
Нравится
0
Не нравится
0
3955 | 0 | 0 | 0
1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա: ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1 բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3 գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2 2. Կհանդգնեք համարձակ շոր հագնել ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3 բ. այո - 1 գ. թերևս միայն դիմակահանդեսի ժամանակ - 2 3. Ըստձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում ա. փոխադարձ հարգանքը - 2 բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1 գ. միասին լինելու հանգամանքը - 3 4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում ա. ամեն ինչ հնարավոր է - 1 բ. ոչ մի դեպքում - 2 գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3 5. Կգայթակղվեք փող աշխատելո ւառաջարկով ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1 բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3 գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2 6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին ա. այո, եթե մեղավոր են - 3 բ. միայն հոգուս խորքում - 1 գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2 7. Միշտ եք ձգտում առաջինը լինել ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3 բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1 գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2 Ամփոփեք 7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում: 12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա: 17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել: |
+18 °C |
+9 °C
+19 °C
|
Завтра +21 °C |