Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

Mane Yan
Автор:
Mane Yan
14:06, Воскресенье, 19 Мая, 2013 года
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ
     Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որոշել մարդկանց հետ իրենց շփման ոճը: Այս պնդումներից յուրաքանչյուրի դրական պատասխանը գնահատեք 2 միավորով:
    
     1. Դուք սիրում եք տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ձեր ծանոթների հետ:
     2. Դուք զգուշավորությամբ եք վերաբորվում նոր ծանոթներին և դժվար եք մտերմանում մարդկանց հետ:
     3. Դուք հիշաչար եք և դժվարությամբ եք դիմանում քննադատությանը:
     4. Ավելի շուտ դուք կսկսեք խորհուրդներ տալ, քան խորհրդակցել ուրիշների հետ:
     5. Ձեզ համար հանգստության գրավականն ամեն ինչում կարգ ու կանոնը և կարգապահությունն է:
     6. Դուք հաճախ եք զայրանում, երբ ծանոթները պատմում են իրենց նվաճումների մասին:
     7. Նախապատվությունը տալիս եք մոխրադարչնագույն երանգներով հանդերձներին:
     8. Սիրում եք վաղ արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:
     9.Սիրում եք միայն այն կինոնկարներն ու հաղորդումները, որոնց մասին դրական արձագանք եք կարդացել կամ լսել:
     10. Ձեզ բարկացնում են մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում ձեր կարծիքը:
    
     Ամփոփեք
     16-20 միավոր
     Դուք իսկական դիկտատոր եք՝ ուժեղ, ինքնավստահ, իշխանության ձգտող մարդ: Հավատարիմ ընկերներ ունեք, բայց նրանց էլ կարող եք հեշտ ու հանգիստ վիրավորել՝ անտեսելով կամ նվազեցնելով նրանց ընդունակություններն ու տաղանդը:
     8-14 միավոր
     Դուք առաջնորդ եք՝ ուժեղ և տիրական մարդ: Կարողանում եք մարդկանց ներշնչել ըստ ձեզ միակ ճշմարիտ տեսակները: Այդուհանդերձ, միանգամայն բարեհաճ եք նաև ուրիշ կարծիքների հանդեպ, առանձնապես՝ եթե դրանք անձամբ ձեզ են վերաբերում:
     0-6 միավոր
     Դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավասար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները կշտամբում են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3220 | 0 | 0
Facebook