Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ (բանաստեղծություն)

15:50, Воскресенье, 27 Августа, 2023 года
ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ (բանաստեղծություն)
    
    

Ես չեմ հասկանում․

Ինչպե՞ս է լինում,

Որ Շեքսպիրին իր կուռքը դարձրած աշխարհի համար

Ազնվությունը մնում է լոկ բառ․․․

Ես չեմ ընկալում իրողությունն այս,

Հասու չեմ սրան,

Բայց հասկանում եմ, թե ինչպես եղավ,

Որ քսաներորդ դարը լուսավոր

Հանկարծ հայտնվեց խավարի մեջ խոր։

Ես չեմ հասկանում իրողությունն այս,

Բայց պարզաբանել կարող եմ հստակ,

Դարձնել մատչելի կույրերի համար, խուլ ու համրերի,

Որ տեսանելին երբ միտումնավոր տեսնել չենք ուզում,

Այն մի օր նաև մեր աչքն է մտնում։

Երբ որ չենք լսում ճիչն արդարության,

Օրերից մի օր հենց մենք ենք ճչում։

Ճչում ենք այնպես,

Ինչպես աշխարհը տասը դար առաջ,

Քսան դար առաջ

Եվ քսաներորդ դարում լուսավոր․․․

Ես չեմ հասկանում․

Ինձ հասկացրեք,

Թե ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի է դեռ

Չհասկանալ այս պարզ հասկանալին,

Բաց-հասկանալին,

Որը վաղուց մեր զույգ աչքն է մտնում․․․

20․08․2023

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
957 | 0 | 0
Facebook