Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

կնոջը խեղդելու անհաջող փորձից հետո ամուսինը դանակահարել է նրան, իսկ վերջում կապել աթոռին, որ բենզինով այրի

22:42, Вторник, 27 Марта, 2012 года
կնոջը խեղդելու անհաջող փորձից հետո ամուսինը դանակահարել է նրան, իսկ վերջում կապել աթոռին, որ բենզինով այրի

Հայաստանի գյուղերից մեկում 33-ամյա կինն ամուսնացել է 17 տարեկանում` իրենից մեծ տղամարդու հետ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա, որոնցից դուստրը 11 տարեկան է, իսկ որդին` 14: Ի դեպ, մինչեւ ամուսնանալը նրանք իրար չեն ճանաչել, քանի որ ամուսնացել են հին հայկական ավանդական ձեւով:

Նրանց համատեղ կյանքը տեւել է 15 տարի, թեեւ հենց ամուսնությունից հետո պարզ է դարձել, որ տղամարդն անհիմն պատճառներով, կնոջը ֆիզիկական բռնության է ենթարկել եւ խանդի տեսարաններ սարքել: Այս կինը միանգամից ենթարկվել է 3 բռնության, ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական: Հոգեբանական բռնությունը պայմանավորված է եղել նրանով, որ ամուսինը թույլ չի տվել շփվել կնոջն իր հարազատների հետ:Պարզվել է նաեւ, որ ամուսինը ունի հոգեախտաբանական խնդիրներ, ինչը նրա հարազատները չեն ցանկացել ոչ մի կերպ ընդունել:

Ինչ վերաբերում է Ֆիզիկական բռնությանը, կինը պատմել է, որ ամուսինը պարբերաբար իրեն ծեծել է, թե գոտիով, թե ոտքերով եւ, թե ձեռքերին է ազատություն տվել:

Նախնական շրջանում նրանք ապրել են տղայի ծնողների եւ եղբոր հետ, բայց երբ առանձնացել են, ամուսինը խանդի հողի վրա կնոջը կապել է աթոռից, բենզինը լցրել վրան եւ ցանկացել այրել: Կինը հրաշքով է փրկվել, երբ ներս է մտել որդին եւ մի կերպ լուցկին վերցրել հոր ձեռքից:

Մինչ այդ, տղամարդը 2 անգամ կնոջը ցանկացել է խեղդամահ անել Սեւանում: Դրան էլ իր հերթին հաջորդել է դանակահարությունը: Այս ամենից զատ տվյալ կինը ամուսնու կողմից ենթարկվել է նաեւ սեռական բռնության: Կինն առաջին երեք երեխային վիժել է սեռական բռնության պատճառով: Սկեսուրը, երբ տեսել ու հասկացել է, որ սեռական բռնության պատճառով է հարսը վիժում, առանձնացրել է հարսին տղայից եւ ուղարկել իր աղջկա տուն, որ վերջին մի քանի ամիսներին կինը սեռական հարաբերություններ չունենա, որից հետո նոր միայն երկու երեխա են ունեցել:

Այդ մահափորձերից հետո ամուսնու հետ ապրելը անհնարին է դարձել: Տվյալ ամուսնալուծությունը արդեն տեղի է ունեցել: Կինը աշխատանք ունի եւ տուն է վարձակալել: Վերջինս ապրում է աղջկա հետ: Բայց որդին հասկանալով հանդերձ, որ հայրը հոգեախտաբանական խնդիրներ ունի, խղճի զգացողությունից ելնելով մնացել է հոր մոտ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
4
5894 | 0 | 4
Facebook