Loading...

Articles

Ո՞վ է Մալենան. Ինչպե՞ս էին զինվորներն ու հայերը տոնում Հայաստանի եվրատեսիլի հաղթանակը.

Argamblog
Spokesperson:
Argamblog
18:57, Thursday, 30 December, 2021
Ո՞վ է Մալենան. Ինչպե՞ս էին զինվորներն ու հայերը տոնում Հայաստանի եվրատեսիլի հաղթանակը.
     Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան։ Երկրորդ տեղում Լեհաստաննն է, երրորդը՝ Ֆրանսիան։Ժյուրիի քվեարկությամբ առաջինը Ֆրանսիան էր, երկրորդը՝ Լեհաստանը, երրորդը՝ Հայաստանը։ 19 երկրի ազգային ժյուրիից յուրաքանչյուրի կազմում ընդգկված է 5 անդամ՝ 3 պրոֆեսիոնալ երաժիշտ և 2 երեխա։ Հայաստանի պատվիրակի մրցութային «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Իրական անունն Արփի է։ Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հաղթողն ընտրվեց հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
1919 | 0 | 0
Facebook