Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի խոշորագույն գրադարանների ղեկավարներ: Քննարկվել են «БАЕ» -ի ապագա ծրագրերն ու զարգացման նոր ուղիները:
Ընդհանուր ժողովի առանցքային և օրակարգային հարցերից են եղել «БАЕ» -ի ղեկավար մարմինների ընտրությունները` մինչև 2025 թվականը: Ձայների մեծամասնությամբ ասամբլեայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Վալերիի Դուդան, փոխնախագահ` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Հրայրի Չուլյանը։ 2020 թվականից «БАЕ» -ի փոխնախագահ է նաև Ուզբեկստանի Ալիշեր Նավոյի անվան Ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Ուլիմջանի Թեշաբաևան: