Կարեն Գրիգորյան. «Ես միշտ ընդունակ եմ զարմացնելու»
21:00, Saturday, 04 May, 2013
Like
1
Dislike
0
5326 | 0 | 1 | 0
Ինքնահավան է արդյո՞ք Կարեն Գրիգորյանը: -Կարծում եմ` ոչ, ճիշտ հակառակը.միշտ ինքնաքննադատաբար եմ վերաբերվում իմ հանդեպ: Լոնդոնում էիք մեկ ամիս, սովորում էիք, ինչու՞վերադարձաք Հայաստան, չհասաք Ձեր նպատակին այնտեղ, թե՞այստեղ ինչ-որ մեկը Ձեզ սպասում էր: -Վերադարձա հայրենիք, դրանով ամեն բան ասված է, իսկ սպասողներ իրոք կային` ծնողներս, հարազատներս, ընկերներս: Իրականում ես դրսում ապրելու խնդիր երբեք չեմ ունեցել: Ես հաճախ եմ ճանապարհորդում, դա է պատճառը, որ Հայաստանում հաճախ չեմ լինում: Դուք աշխատում եք բազմաթիվ ոլորտներում, դրանցից ո՞րն եք համարում Ձեր մասնագիտականը: -Դժվարանում եմ պատասխանել.ինձ համար բոլոր աշխատանքներս էլ կարևոր են: Մասնագիտական առումով նշանակալի էր Royal Festival Hall-ում «Ֆիլհարմոնիա» օրկեստրի հետ համատեղ համերգային ծրագիրը անցած տարի, իրոք հուզիչ էր լսել իմ ստեղծագործությունները նման հռչակավոր օրկեստրի կատարմամբ: Ի՞նչ գույներով կբնութագրեք Ձեր երաժշտությունը: -Հավանաբար սև և սպիտակ: Ի՞նչն եք համարում հաջողության չափանիշ: -Հանդիսատեսի բարձր գնահատականը: Ի՞նչ սկզբունքով եք ընկերներ ընտրում: -Չունեմ որևէ սկզբունք, լսում եմ սրտիս ձայնին: Ունեմ ընկերներ, որոնց ոչ միայն վստահում, այլև շատ սիրում եմ: Կա՞ինչ-որփիլիսոփայական ուղղություն որով առաջնորդվում եք: -Առհասարակ չեմ հետևում որևէ ուղղության, ինքս ինձ չեմ ուզում սահմանափակել: Դուք շատ բարեգործական համերգներ եք կազմակերպել.դրանք վիզուալ պատկեր ստեղծելու միջոցեն թե՞ հոգու պահանջ: -Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը.կարծում եմ բարեգործություն անելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Ինչու՞չեք զբաղվում քաղաքականությամբ, չէ որ դա Ձեր մասնագիտությունն է: -Կարծում եմ դեռ ժամանակը չէ.դրա ժամանակն էլ կգա: Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ բացթողումը մասնագիտական գործունեության մեջ: -Չեմ մտաբերում: Հանուն ինչի՞կամ ինչի՞դրդված կլքեք Հայաստանը: -Կլքեմ միայն ժամանակավորապես, համագործակցության լավ առաջարկի դեպքում: Ճանաչված լինելը կարևո՞ր է Ձեզ համար, որքանո՞վ է դա խանգարում առօրյայում: -Անկեղծ ասած` ես երբեք նման բաների կարևորություն չեմ տվել, երբեք զոհ չեմ դարձել ճանաչվածությանը, նաև շատ սովորական եմ վերաբերում, երբ չեն ճանաչում, երևի նրանից է, որ երբեք չեմ ձգտել գտնվել բոլորի ուշադրության կենտրոնում: Իսկ ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված, բացի երաժշտական, քաղաքական, մանկավարժական հարթակներից Ձեզ էլ որտե՞ղ կտեսնենք: -Կարծում եմ, որ ընդունակ եմ զարմացնելու, և քանի որ գաղտնիքներ բացահայտել չեմ սիրում, սպասեք նորությունների: |
+12 °C |
+12 °C
+21 °C
|
Tomorrow: +23 °C |