Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Կարեն Գրիգորյան. «Ես միշտ ընդունակ եմ զարմացնելու»

21:00, Суббота, 04 Мая, 2013 года
Կարեն Գրիգորյան. «Ես միշտ ընդունակ եմ զարմացնելու»

Ինքնահավան է արդյո՞ք Կարեն Գրիգորյանը:

-Կարծում եմ` ոչ, ճիշտ հակառակը.միշտ ինքնաքննադատաբար եմ վերաբերվում իմ հանդեպ:

Լոնդոնում էիք մեկ ամիս, սովորում էիք, ինչու՞վերադարձաք Հայաստան, չհասաք Ձեր նպատակին այնտեղ, թե՞այստեղ ինչ-որ մեկը Ձեզ սպասում էր:

-Վերադարձա հայրենիք, դրանով ամեն բան ասված է, իսկ սպասողներ իրոք կային` ծնողներս, հարազատներս, ընկերներս: Իրականում ես դրսում ապրելու խնդիր երբեք չեմ ունեցել: Ես հաճախ եմ ճանապարհորդում, դա է պատճառը, որ Հայաստանում հաճախ չեմ լինում:

Դուք աշխատում եք բազմաթիվ ոլորտներում, դրանցից ո՞րն եք համարում Ձեր մասնագիտականը:

-Դժվարանում եմ պատասխանել.ինձ համար բոլոր աշխատանքներս էլ կարևոր են: Մասնագիտական առումով նշանակալի էր Royal Festival Hall-ում «Ֆիլհարմոնիա» օրկեստրի հետ համատեղ համերգային ծրագիրը անցած տարի, իրոք հուզիչ էր լսել իմ ստեղծագործությունները նման հռչակավոր օրկեստրի կատարմամբ:

Ի՞նչ գույներով կբնութագրեք Ձեր երաժշտությունը:

-Հավանաբար սև և սպիտակ:

Ի՞նչն եք համարում հաջողության չափանիշ:

-Հանդիսատեսի բարձր գնահատականը:

Ի՞նչ սկզբունքով եք ընկերներ ընտրում:

-Չունեմ որևէ սկզբունք, լսում եմ սրտիս ձայնին: Ունեմ ընկերներ, որոնց ոչ միայն վստահում, այլև շատ սիրում եմ:

Կա՞ինչ-որփիլիսոփայական ուղղություն որով առաջնորդվում եք:

-Առհասարակ չեմ հետևում որևէ ուղղության, ինքս ինձ չեմ ուզում սահմանափակել:

Դուք շատ բարեգործական համերգներ եք կազմակերպել.դրանք վիզուալ պատկեր ստեղծելու միջոցեն թե՞ հոգու պահանջ:

-Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը.կարծում եմ բարեգործություն անելը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Ինչու՞չեք զբաղվում քաղաքականությամբ, չէ որ դա Ձեր մասնագիտությունն է:

-Կարծում եմ դեռ ժամանակը չէ.դրա ժամանակն էլ կգա:

Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ բացթողումը մասնագիտական գործունեության մեջ:

-Չեմ մտաբերում:

Հանուն ինչի՞կամ ինչի՞դրդված կլքեք Հայաստանը:

-Կլքեմ միայն ժամանակավորապես, համագործակցության լավ առաջարկի դեպքում:

Ճանաչված լինելը կարևո՞ր է Ձեզ համար, որքանո՞վ է դա խանգարում առօրյայում:

-Անկեղծ ասած` ես երբեք նման բաների կարևորություն չեմ տվել, երբեք զոհ չեմ դարձել ճանաչվածությանը, նաև շատ սովորական եմ վերաբերում, երբ չեն ճանաչում, երևի նրանից է, որ երբեք չեմ ձգտել գտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:

Իսկ ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված, բացի երաժշտական, քաղաքական, մանկավարժական հարթակներից Ձեզ էլ որտե՞ղ կտեսնենք:

-Կարծում եմ, որ ընդունակ եմ զարմացնելու, և քանի որ գաղտնիքներ բացահայտել չեմ սիրում, սպասեք նորությունների:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5324 | 0 | 0
Facebook