Loading...
Ինսթագրամ

Articles

Կարող եք լինել «Սփյուռքի երիտասարդ դեսպանը»

16:40, Tuesday, 15 June, 2021
Կարող եք լինել «Սփյուռքի երիտասարդ դեսպանը»
    
    

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ 22-35 տարեկանների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՇՏԱՊԵ՛Ք


    

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ, կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։

Այն նպատակ ունի ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։

Մեկամյա ծրագիրը թիրախավորում է Սփյուռքի հայկական համայնքներից 22-35 տարեկան 25 երիտասարդի, ովքեր երկու շաբաթ կանցկացնեն Հայաստանում, հնարավորություն կունենան մասնակցելու մի շարք դասախոսությունների, սեմինարների և հանդիպումների` ձեռք բերելու գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական և տնտեսական հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնելու իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 25-ն է:

Ծրագրի համակարգող Գրետա Մնացականյանը, մեզ է տրամադրել այլ մանրամասնություններ, որը սիրով ներկայացնում ենք.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

2021 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։

Այն կազմակերպվում է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։

Ծրագիրը մեկամյա է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական հրատապ խնդիրների մասին, միաժամանակ ընդլայնել իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում։

Երիտասարդները կայցելեն Հայաստանի պատմական, մշակութային և հիշատակի վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, նաև կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։

Ծրագրի լեզուն հայերենն է։

Հայաստանում երկշաբաթյա ուսուցում անցնելու ավարտին երիտասարդները կմասնակցեն նաև Երիտասարդական ֆորումի, որի ընթացքում նրանք միասին կմշակեն երիտասարդական քաղաքականության փաստաթուղթ` Սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև համագործակցության կայուն շրջանակ ձևավորելու համար:

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։

Մասնակիցները Հայաստանում կգտնվեն 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես` տեղի և միջազգային լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ մեդիա կոնտենտների հրապարակումներ, համայնքային հանդիպումներ, իրազեկում հայրենադարձության ընթացակարգի, գրասենյակի ծրագրերի մասին և այլն։

Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու տուրիստական ապահովագրություն։

Կազմակերպիչներն ապահովելու են մասնակիցների`

  • երկշաբաթյա կեցությունը Հայաստանում,
  • օրական երեքանգամյա սնունդը,
  • թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր այցելությունների մուտքը,
  • տեղափոխման ծախսերը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր`

  • առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
  • Սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են,
  • տիրապետում են հայերենին,
  • ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում,
  • ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է) ։

Ընտրված երիտասարդները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի երիտասարդ դեսպաններ, ովքեր կներկայացնեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպվող ֆորումներում, երիտասարդական խմբերում և մասնագիտական ցանցերում` հանդես գալով որպես կապող օղակ Հայրենիքի և համայնքների միջև։ Նրանք ակտիվորեն կպահպանեն փոխադարձ կապը համապատասխան էլեկտրոնային հարթակների միջոցով` ապահովելով մասնակիցների ներգավվածությունը և հաղորդակցումը ծրագրի ընթացքում։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հայտադիմումների ընդունման մեկնարկը կտրվի 2021 թ. հունիսի 1-ին. վերջնաժամկետը` հունիսի 25-ն է (Երևանի ժամանակով` ժ.00: 00-ն):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումին պետք է կցված լինեն դիմողի ինքնակենսագրականը (CV) և ծրագրին մասնակցելու մոտիվացիոն նամակը, ինչպես նաև պետք է տրամադրվեն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր Սփյուռքի համայնքային առաջնորդներ կամ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ են:

Խնդրում ենք բոլոր նյութերը, այդ թվում և հայտադիմումը լրացնել և ներկայացնել մեկ լեզվով (հայերեն/ռուսերեն/անգլերեն) ։

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմելու համար կարող եք սեղմել այստեղ։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել +374 10 515525, +374 43031092 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:

---------------------------------

Dear Compatriots,

The Republic of Armenia's Office of the High Commissioner for Diaspora Affairs announces the launch of the Diaspora Youth Ambassador Program, with the generous support of the Jinishian Memorial Foundation. The program aims to create a dynamic network of Armenian youth, who will have the opportunity to become Diaspora youth representatives of the homeland in their respective communities around the world.

The program will target 25 youth, 22 to 35 years old, from the Armenian communities of the Diaspora for a period of one year, during which two weeks will be spent in Armenia, where they will have the opportunity to participate in a series of lectures, workshops and meetings to increase their knowledge about the most pressing political, social and economic issues in Armenia, as well as to gain a deeper understanding about community engagement, participation and advocacy.

The deadline for application is the 25th of June.

A brief project presentation is also attached for your kind attention.

For more information, please refer to our website on http://diaspora.gov.am/en/programs/19/Diaspora-Youth-Ambassador. The application form is found on the same page.

We appreciate your support in sharing the information with your fellow compatriots in your respective communities in the Diaspora.

Please do not hesitate to contact us should you need further information.

Program Coordinator

Greta Mnatsakanyan

Email: diaspora.youthambassador@gov.am

Phone: +374 10 515 525, +374 43 031 092 (WhatsApp/Viber/Telegram)

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
| | |
434 | 0 | 0
Facebook