Հնարամիտ շողոքորթները նույնքան հնարամիտ զրպարտիչներ են:
Նապոլեոն Բոնապարտ (1769 - 1821), Ֆրանսիայի կայսր
***
Չկա ավելի ողորմելի, տխմար, արգահատելի, չնչին, եսասեր, հիշաչար, նախանձ ու անշնորհակալ կենդանի, ինչպիսին Ամբոխն է:
Ուիլյամ Հեզլիտ (1773 - 183), անգլիացի գրող
***
Երկիրը, որը, հին Աթենքի նման, պնակալեզներին, պորտաբույծներին, շողոքորթներին դիտարկում է որպես բացառություններ, որոնք հակասում են ժողովրդական բանականությանը, այդպիսի երկիրն է հենց անկախության ու ինքնիշխանության երկիրը:
Կարլ Մարքս (1818 - 1883), գերմանացի փիլիսոփա
***
Բռնակալին հոգեհարազատ է իր հպատակների անմիջականությունն իր հետ:
Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի փիլիսոփա
***
Շողոքորթը մեր բարյացակամությանն է արժանանում՝ եթե նույնիսկ մենք դույզն-ինչ չենք հավատում նրա խոսքերին: Բայց մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր ջանք են գործադրում, որպեսզի մեզ խաբեն մեզ հարմար եղանակով:
Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (1830 - 1916), ավստրացի կին գրող
***
Եթե մենք մեզ չշողոքորթենք, չգովենք, ուրիշների շողոքորթությունը մեզ չի փչացնի:
Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613 - 1680), ֆրանսիացի գրող
***
Շողոքորթյությունը երբեք մեծ հոգիներից չի բխում, այն մանր հոգիներին է պատկանում, և այն օգնում է, որ նրանք էլ ավելի մանրանան, որպեսզի ներթափանցեն կարևոր անձնավորության կենսական ոլորտ:
Օնորե դը Բալզակ (1799 - 1850), ֆրանսիացի գրող
***
Մի՛ խաբվիր թշնամու խորամանկությանն ու մի՛ գնիր շողոքորթի քաղցրախոսությունը. առաջինը խարդավանքի ցանց է հյուսել, իսկ երկրորդը բացել է ագահության երախը:
Սաադի (1181 - 1291), պարսիկ բարոյախոս բանաստեղծ
***
Բռնակալին «բռնակալ» անվանելը միշտ էլ վտանգավոր է եղել: Իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկներին «ստրուկներ» անվանելը:
Ռյունոսկե Ակուտագավա (1892 - 1927) , ճապոնացի գրող