Loading...

Articles

Խոհանոցային «կղզյակ»

13:11, Sunday, 20 September, 2020
Խոհանոցային «կղզյակ»

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ակիզբը`

Ինչպես կահավորել ու ձևավորել բնակարանը


    

Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝ ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։

Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն

-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ, բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։

-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։

-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա (սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա (ճաշակելու, համտեսելու, նստելու եւ զրուցելու) ։

Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ (այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը) ։

- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։

Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։

Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։

-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ

-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։
    
    

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաջորդիվ կպատմեմ խոհանոցային կահույքի պատրաստման նյութերի, դրանց բացասական ու դրական կողմերի մասին։

Լրացվող, ամբողջական, նյութն այստեղ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3234 | 0 | 0
Facebook