Loading...

Articles

Սևանում կայացած փարթին դեռ չմարսած երեկ երեկոյան էլ Գառնու տաճարում է տեղի ունեցել փարթի. Հովհաննես Խաչատրյան

13:34, Tuesday, 28 July, 2020
Սևանում կայացած փարթին դեռ չմարսած երեկ երեկոյան էլ Գառնու տաճարում է տեղի ունեցել փարթի. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ասում են եթե չլիներ ԿԳՍՄ նախարարության դաբրոն ապա Գառնու տաճարի մոտ չէր կարող կայանալ երեկվա փարթին:

Բա իմացա՞ր, Սևանում կայացած փարթին դեռ չմարսած երեկ երեկոյան էլ Գառնու տաճարում է տեղի ունեցել փարթի ու շատ հավանական է, որ դա տեղի է ունեցել քաղաքական իշխանության իմացությամբ իսկ փարթիյի մասնակիցները այս անգամ ևս չեն պահպանել հակահամաճարակային կանոնները: Այդ ամենը ապացուցում է տաճարում արված նկարներն ու տեսանյութերը: Ու այս ամենի մեջ մի մե՜ծ` ԲԱՅՑ կա: Օրինակ եթե դու ցանկանաս ինչ-որ միջոցառում կամ նկարահանում անես տաճարում ապա դու պետք է ունենաս ԿԳՍՄ նախարարության թույլտվությունը:

Այսինքն տեսեք թե ինչ պատկեր է ստացվում: Ամենայն հավանականությամբ այդ փարթիյի մասին նախարարի մակարդակով տեղյակ են եղել ու ավելին հենց այդ դաբրոն էլ ստացել են նրանցից ու այս աղետի ժամանակ թույլ են տվել, որ կազմակերպվի նման միջոցառում: Սա հերթական անգամ աոացուցում է մի շատ կարևոր բան, որ Նիկոլին և իր թայֆին միմիայն հետաքրքրում է իրենց փաշայական կայֆերը իսկ թե այս աղետն ինչպես կհաղթահարվի կամ հասարակ քաղաքացին ինչպես պետք է գոյատևի դա նրոնց բացարձակապես չի հետաքրքրում»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4337 | 0 | 0
Facebook