Loading...

Articles

Նոր Range Rover Sport

17:42, Sunday, 28 April, 2013
Նոր Range Rover Sport

[vid:1491]Այն արդեն Հայաստանում է
    
    

Ի դեպ` նոր սերնդի Range Rover Sport-ի նկարներն ավելի վաղ են հայտնվել համացանցում: Այդ ժամանակ դրանք ցուցադրել է ավտոմեքենաների լուսամուտների մգեցման բնագավառի ամերիկացի փորձագետների վեբ կայքը: Իսկ նորույթի պաշտոնական նկարները ներկայացվել է ընկերության կողմից մարտի կեսերին, հայտնում է BYCARS.ru-ն:


     Ինչպես հայտարարել է արտադրող ընկերության ղեկավարությունը, այս մակնիշը կլինի «ամենաարագն, ամենաճկունն ու պատասխանատուն» Ռենջ Ռովեր բրիտանական բրենդի գոյության ողջ պատմության ընթացքում:


     Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս այս արտադրության մակնիշներն ավելի ու ավելի շատ պարգեւներ են յուրացնում: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Evoque-ին:


     Sport տեսակի ուժային ագրեգատների շարքի մեջ կմտնի հզոր 6-ցիլինդրանոց, բենզինով աշխատող շարժիչը, 333 ձիաուժ ունեցող հիբրիդային սարքավորումը:


     Սրան զուգահեռ նոր Range Rover Sport-ը կստանա «լիցքավորված» ձեւափոխում: Իսկ «թեժ» մակնիշի վրա որպես շարժիչի «դոնոր» կհանդիսանա Jaguar XKR-S-ը, որը մեքենային կտրամադրի իր V-աձեւ 8-ցիլինդրանոց 550-ուժային ագրեգատը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8762 | 1 | 0
Facebook