Loading...

Articles

Արևային էներգիան շուտով կդառնա ավելի մատչելի, քան ածխային հիմքով էներգիան

Ani
Author:
Ani
20:44, Tuesday, 09 June, 2020
Արևային էներգիան շուտով կդառնա ավելի մատչելի, քան ածխային հիմքով էներգիան

«Նոր արևային և հողմային տնտեսությունները շուտով կդառնա ավելի էժան, քան աշխարհի ածուխ արտադրող կայաններից շատերը, և կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն խթանելու համար տնտեսություանը կորոնավիրուսի պայմաններում», - հայտնում է վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալությունը:

«Մինչև 1200 գիեգավատ հզորություն ունեցող ածխային էլեկտրակայաների շահագործումը, հավանաբար, ավելի թանկ կլինի հաջորդ տարի, քան նոր, լայնածավալ ֆոտովոլտային արևային կայանների շահագործումը», - նշում է կազմակերպությունը և խորհուրդ տալիս նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը:

«Վերականգնվող աղբյուրները պետք է հանդիսանան կորոնավիրուսի բռնկման հետևանքով տնտեսությունները վերագործարկելու ազգային ջանքերի հենասյունը», – զեկույցում ասել է Աբու Դաբիի գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Լա Կամերեսը և հավելել, - Մենք հասել ենք էներգիայի անցումային կարևոր կետի»:

«500 գեգավատ հզորության թանկարժեք ածխային էլէտրակայաններ փոխարինելով արևային և հողմային տնտեսություններով կնվազեցնի ածխածնի արտանետումները մոտ 1, 8 գեգատոնով, ինչը 2019 թվականին CO2- ի արտանետումների 5 տոկոսին համարժեք է, և սպառողներին թույլ կտա խնայել միլիարդավոր դոլարներ, - ասում է Իռենան, - Ածուխից ստացվող էներգիան հիմնականում գալիս է ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից և Ուկրաինայից»:

Թափ հավաքող միտում

Իռենան ակնկալում է, որ վերականգնվող էներգետիկ կայանների կառուցման ծախսերը կշարունակեն իջնել 2021 թ.-ին, ինչպես քամու էներգիայի համար մինչև 0, 043 դոլար կվտ*ժ՝ 2019 թ.-ից (իջնելով 18%), իսկ խոշոր ֆոտովոլտային կայանների համար ՝ 0.039 դոլար / կՎտ*ժ ՝ 42% ցածր, քան նախորդ տարի:

«Աճուրդների արդյունքները ցույց են տալիս, որ այս տենդենցը զարգանում է ՝ արագացնելով ածուխն ամբողջությամբ շահագործումից դուրս հանելու ծրագիրը», – ասել է Իռենան:

Դեռևս Փարիզում գործող էներգետիկ միջազգային գործակալության կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ քամուց և արևից ստացված էներգիան այս տարի՝ երկու տասնամյակում առաջին անգամ, գնիջեցում կունենա, քանի որ գործարանի փակումը հետաձգում է վերականգնվող էներգետիկ օբյեկտների շինարարությունը:

«Մինչև 2030 թվականը արևային և քամու էներգիայի արժեքը կարող է զգալիորեն ավելի էժանանալ, քան սովորական էներգիայի արժեքը», - հունվարին հայտնել է Իռենան:

Ըստ Իռենայի, ֆոտովոլտային էներգիան 2010 թվականից ի վեր ունեցել է ծախսերի 82% անկում, իսկ քամու էներգիան ՝ 39%:


    
Source: solaron
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2528 | 0 | 0
Facebook