Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուսումնական պարապմունքների դադարեցումից անմիջապես հետո Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվել և այժմ էլ շարունակվում է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։
ՈՒսումնարանի ՙԽոհարարական գործ՚, ՙՏրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում՚, ՙԱտաղձագործական մանրահատակագործական, ապակեգործական՚ խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները մասնագիտական առարկաների հետ միասին դասախոս՝ Զ.Սարդարյանի ղեկավարությամբ, տեխնիկական միջոցների ներդրմամբ իրականացնում են հեռավար ուսուցում ՙՀանրահաշիվ՚, ՙԵրկրաչափություն՚ և ՙԻնֆորմատիկա՚ առարկաներից: