Արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը (իսկական անունը՝ Դանիել Չպուգսքարյան) ծնվել է 1884 թվականի ապրիլի 20 ֊ին ։
Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքն է։
Վարուժանի հայերենը բազմակողմանի հարստություն ունի և ճկուն է, կարող՝ արտահայտելու ամեն գաղափար ու զգացում և պատկերացնելու ամեն տեսարան. հնչուն է ու զորավոր և իր արտահայտության կերպին պես բազմազ
ան ու գունեղ:
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ գործեր։
«Դանիել Վարուժանի .... «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար:
Պիտի ապրի հայը, ցորչափ փարած է նա իր գրչին՝ որ կարտահայտե սրբագործող միտքը, իր բահին՝ որ աշխատությունը կը հատկանշի, և իր զենքին, որ գործիքն է զորավորության:
Արվեստի գործ մը հեղինակի սրտեն փրթամն է, թարմ արյունով և կյանքով դեռ բաբախուն:
Իսկ բաղձանքս, եթե կուզեք, բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջար:
Ես կկարծեմ, թե բնության և հոգվույն գեղեցկությունները մեկ կերպով ճշմարտորեն կարտահայտվին, զանոնք նկատել ինչպես որ են:
Իրապաշտությունը գեղեցկությանն հասնելու ամենեն ուղիղ գիծն է:
Դանիել Վարուժան
Նաիրուհի Տոնեյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի "Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ" առարկայի դասախոս