Loading...

Articles

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին

Hasmik
Author:
Hasmik
18:46, Wednesday, 08 April, 2020
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին

Հարգելի պարոն Ծառուկյան.

Վերջերս «Կենտրոն» հեռուստաալիքով ցուցադրվեց Ձեր կողմից բարեգործական հիմունքներով ազոտական պարարտանյութի բաշխում սահմանամերձ համայնքներին: Մեր բնակչությունը տեսնելով Ձեր՝ մեծ բարերարի կատարած բազմաթիվ բարեգործությունները, նույնպես շատ կարևորում է Ձեր հիմնադրամի կողմից կատարված յուրաքանչյուր օգնություն, որի կարիքն այսօր ունի սոցիալապես անապահով խավը:
     Հանրապետությունում առկա է ազոտական պարարտանյութի դիֆիցիտ: Անուշավան համայնքը ունի 480 տնտեսություն, որից 190 գյուղացիական տնտեսություն ունի պարարտանյութի կարիք։ Ձեզ համարելով իրեն բարեկամ, խնդրանքով դիմում են Ձեզ` կանխիկ գումարով տրամադրել մեր համայնքին անհրաժեշտ 50տ ազոտական պարարտանյութ, որը մենք կհամարենք մեծ նվեր մեր համայնքին:
     Խնդրում ենք Ձեր հնարավորության սահմաններում օգնեք մեր համայնքին ձեռք բերելու ազոտական պարարտանյութ:
     Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը` սպասելով դրական պատասխանի:

Հարգանքներով` Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյան:

Հեռ. 077-76-10-40

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1781 | 0 | 0
Facebook