Loading...

Articles

Ծխախոտ գնելու համար դուրս է եկել և մոլորվել է

Yerevan PR
Spokesperson:
Yerevan PR
08:39, Monday, 06 April, 2020
Ծխախոտ գնելու համար դուրս է եկել և մոլորվել է

Չնայած Ֆրանսիայում գործող կարանտինին՝ Պերպինյանի բնակիչը գնացել էր Իսպանիա, որպեսզի գնի ծխախոտ, եւ մոլորվել էր, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա» -ն՝ հղում անելով RTBF-ին։

Սահմանամերձ շրջաններում ծխողները սովորություն ունեն ձեռքերել ծխախոտ Իսպանիայից, որտեղ այն ավելի մատչելի է, քան Ֆրանսիայում․ չնայած կարանտինին՝ այդպիսի ծխողներից մեկը որոշել էր լեռների միջով ոստքով գնալ ծխախոտ ձեռքբերելու։


    

Հարավային Պիրենեյների ժանդարմերիայի դեպարտամենտում դատապարտել են տղամարդուն ողջամտության պակասի համար, որին հայտնաբերել էին «Պերտուսի բարձունքներում հյուծված, քաղցից դողալիս եւ մոլորված» ՝ Իսպանիայի հետ սահմանի մերձակայքում գյուղում։

Նրան փրկելու համար իշխանությունները ստիպված էին մոբիլիզացնել քաղաքացիական անվտանգության ինքնաթիռ եւ «ակտիվացնել հիմնական միջոցները» ։

«Այս երիտասարդը, որը դուրս է եկել Պերպինյանից մեքենայով, հետ է վերադարձվել Ֆրանսիայի եւ Իսպանիայի սահմանային անցակետ, երբ ցանկացել է մեկնել Ժոնկյեր։ Այնուհետեւ նա որոշել է գնալ ոտքով՝ հույս ունենալով հատել սահմանը լեռնային ճանապարհով», -պատմել են ժանդարմները։

Այնուհետեւ նա ընկել է լեռնային հոսքի մեջ, խճճվել մոշի թփերում, որից հետո դիմել օգնության։

Այժմ տղամարդը պետք է վճարի 135 եվրոյի չափով տուգանք կարանտինի պայմանները խախտելու համար։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2118 | 0 | 0
Facebook