Loading...

Articles

Անահիտ Սիմոնյանը Մոսկվայում երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել. Instagram

Yerevan PR
Spokesperson:
Yerevan PR
17:30, Thursday, 09 April, 2020
Անահիտ Սիմոնյանը Մոսկվայում երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել. Instagram

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-յան էջում, ուր պատասխանել է հետեւորդների հարցերին։


    

Երգչուհին, ինչպես արդեն հայտնել ենք, մեկուսացված է Երեւանի հյուրանոցիցներից մեկում. նա ինքնաթիռով Երեւան էր վերադարձել Մոսկվայից եւ 14 օր կգտնվի կարանտինում։ Հարցին, թե առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե դուրս գար, ինչ կաներ, Անահիտ Սիմոնյանը պատասխանել է, որ գրկելու է որդուն ու բաց չի թողնելու։


    

Հետեւորդներից մեկն էլ հետաքրքրվել է՝ արդյոք երգչուհին տեղյակ է՝ COVID-19-ի թեստի ընթացքը ցավոտ է, ինչին երգիչ Հայկոյի կինը բացասական պատասխան է տվել։ «Ես Մոսկվայում երկու անգամ արել եմ եւ բացասական է եղել պատասխանը։ Եվ առհասարակ ցավոտ չէ», - նշել է երգչուհին՝ ներկայացնելով թեստի հանձնման ձեւը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2584 | 0 | 0
Facebook