Loading...

Articles

Ճապոնիայի հզոր երկրաշարժից անցել է ուղիղ 1 տարի

23:18, Sunday, 11 March, 2012
Ճապոնիայի հզոր երկրաշարժից անցել է ուղիղ 1 տարի
     2011 թվականի մարտի 11-ին ժամը 14:46-ին (8:46 Մոսկվայի ժամանակով) Ճապոնիայի Հոնսյու կղզում տեղի ունեցավ 9.0 մինչև 9,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի պատճառով ափ դուրս եկավ և մի ողջ տարածք պատեց հզոր ցունամին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 38,322° Հս. լ. 142,369° Աե. ե. կոորդինատներով կետում, Հոնսյու կղզու արևելյան մասում, Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արևելք և Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս.արևելք: Ամենաավերիչ ստորերկրյա ցնցումի (տեղի է ունեցել 05:46:23 UTC) հիպոկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում 32 կմ խորության վրա: Ճապոնիայում մի քանի ամիս հայտարարվեց սուգ: Ցունամուց զոհվել էին 15,854 մարդ, վիրավորվել 1892-ը, և կար 6746 անհայտ կորած (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով): Ցունամու պատճառով վթարի ենթարկվեցին մի շարք ատոմակայաններ և բնակչության մի մասը տարհանվեց երկրից: Ճապոնիան 100 միլիարդ դոլարի վնաս կրեց: Իհարկե այս ցունամին շատ մեծ ազդեցություն ունեցավ Ճապոնիայի տնտեսության վրա, բայց Ճապոնիան այնքան արագ կերպով վերադարձավ հին դիրքին, որ ոչ ոք չէր պատկերացնի: Արդեն ամիսներ անց ցունամուց ոչ մի հետք չկար: Ինչևիցէ, սա իսկապես մեծ հետք կթողնի Ճապոնիայի պատմության մեջ, բայց Ճապոնիան երբեք չի կորցնի իր տեղն ամբողջ աշխարհում: Այժմ ձեզ եմ ներկայացնում ցունամու մասին պատմող 2 մասից բաղկացած բացառիկ տեսանյութ:
Ճապոնիայի ցունամին "մաս 1"
Ճապոնիայի ցունամին "մաս 2"
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6514 | 0 | 0
Facebook