Loading...

Articles

Սխալներ, որոնք թույլ են տրվում հայոց լեզվում

15:29, Saturday, 19 April, 2014

Հայոց լեզվում կան մի շարք կանոններ, որոնք հաճախ խախտվում են գրեթե ամենուրեք և գրեթե բոլորի կողմից: Ստորև Ձեզ եմ ներկայացնում այդ խնդիրներից 4-ը:
    
     1. Փաստորեն հայերի մի մասը չգիտի Ց, Ջ, Ֆ, Յ, Ճ մեծատառերի ճիշտ գրելաձևը: Հաճախ խանութների պաստառներին ու ցուցանակներին գրվում են այս տառերի սխալ ձևերը: Նույնիսկ մի քանի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ անգամ բանասիրական ֆակուլտետի 11 ուսանողներից 9-ը չեն կարողանում այս տառերը ճիշտ գրել:
     2. Հայաստանում դեռևս չեմ հանդիպել այնպիսի մի վայր, որտեղ Չկանգնե՛լ, Չաղտոտե՛լ և Չծխե՛լ բառերը գրված լինեն ճիշտ կետադրությամբ: Դրանք հատկապես հանդիպում են Չ՛կանգնել, Չ՛աղտոտել ձևերով, որոնք ՍԽԱԼ են: Հաճախ հանդիպում է ավելի սխալ՝ Չ՝ծխել ձևը, որտեղ շեշտի փոխարեն դրվում է բութ: Պետք է միշտ հիշել, որ հայոց լեզվում շեշտը դրվում է վերջին վանկի ՁԱՅՆԱՎՈՐԻ վրա:
     3. Բանավոր խոսքում շատ է կիրառվում Ցտեսություն Ձեզ ձևը, որը կոպիտ սխալ է մեր լեզվում: Ցտեսություն բառը նշանակում է մինչ տեսություն, իսկ ավելացնելով Ձեզ բառը ստացվում է Մինչ տեսություն Ձեզ, որը սխալ է և չհնչող: Նախընտրելի է կիրառել Հաջողություն Ձեզ ձևը կամ ուղղակի ասել Ցտեսություն: Ցավոք Ցտեսություն Ձեզ ձևն այժմ այնքան է կիրառվում, որ հնարավոր է այն համարվի ճիշտ:
     4. Եվ թերևս ամենատարածված սխալը թվերի հետ հոգնակի օգտագործելն է: Թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով, թե՛ համացանցում և թե՛ ինչ-որ խոսակցության ժամանակ շատ են գործածվում 3 տղաներ, 4 խնձորներ և այլ ձևերը, որոնք սխալ են: Պետք է գործածել 3 տղա, 4 խնձոր ձևերը: Թվի հետ երբեք հոգնակի չեն դնում: Ի դեպ այս սխալը բազմիցս հանդիպել է նաև ԱԺ-ում:

Միշտ պետք է հիշել, որ մենք ենք հայոց լեզվի պահպանողը և այն սերունդներին փոխանցողը: Պետք է գիտակցել, որ լեզուն մեր ուզած ձևով փոխելը և այն մատուցելը սխալ է և ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8953 | 0 | 0
Facebook