Loading...

Articles

Տեր կանգնենք մեր ազգային արժեքներին

16:37, Thursday, 20 February, 2020
Տեր կանգնենք մեր ազգային արժեքներին

Սիրելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

32 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց, վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական և համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր, համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է, և մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով:

Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը,
     որը լավ է սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը և պատրաստ են ամեն ինչ անել Հայաստանի և Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:
    
    
    
     Մամիկոն Շահբազյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1852 | 0 | 0
Facebook
COMMENT.am