Loading...

Articles

Հայ երիտասարդները հաջողությամբ են վերապատրաստվում Նիդերլանդներում

15:46, Tuesday, 04 February, 2020
Հայ երիտասարդները հաջողությամբ են վերապատրաստվում Նիդերլանդներում
    
    
Հայ երիտասարդները, ովքեր հայտնվել են հայրենիքից հեռու` օտար ափերում, մեծ ձգտում ունեն կատարարելագործելու, զարգացնելու իրենց մտավոր կարողությունները, մասնագիտական հմտությունները, ուսանել և կրթվել այն երկրներում` որտեղ բնակվում են: Նրանցից մեկը Ամստերդամում բնակվող մեր հայրենակից Էդգար Ղարիբյանն է, ով վերջերս հաջողությամբ ավարտեց Վորմերվֆերի (Wormerveer) Հիպնոզի ինստիտուտը (Hypnose Instituut Nederland) մագիստրոս հիպնոթերապևտի մասնագիտությամբ: ՈՒնի նեյրոլեզվաբանական (Neuro-Linguistic Programming / NLP Practic) ծրագրավորման աշխատանքային հմտություններ: 36-ամյա հայ մասնագետը մինչ այդ ուսանել և ավարտել է Երևանի «ՈՒՐԱՐՏՈՒ» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը` ձեռք բերելով հոգեբանության գիտությունների կրթության մագիստրոսի աստիճան:
Էդգար Ղարիբյանը Նիդերլանդներում իր ընկերությունն ունի` ''Psycholoog en Hypnotherapeut Gharibian'' անվանմամբ: Նա հոգեբան և հիպնոթերապևտ է և պատրաստ է իր գիտելիքներով օգնել ոչ միայն ազգությամբ հայ հաճախորդներին: Նա շարունակաբար զբաղվում է ինքնակրթությամբ (մարմնի լեզվի և ոչ բանավոր հաղորդակցություն, առողջ սնունդ և ապրելակերպ), բարձրացնում մասնագիտական կարողություններն ու հմտությունները, հետաքրքրություններ է դրսևորում աստվածաբանություն, աստղաբաշխություն, պատմություն, ֆիզիկա և այլ գիտությունների նկատմամբ, հրապուրվում է սպորտով:
     Հայ մասնագետը պատրաստ է իր այցելողներին ընդունել Burgemeester Jur. Visserlaan 72 A, 1411 BT Naarden հասցեում:
    
    

Հայ երիտասարդները հաջողությամբ են վերապատրաստվում Նիդերլանդներում


    
Լուսանկարներում` (վերևում) Էդգար Ղարիբյանը իր ընկերների ու մայրիկի հետ:
Ներքևի լուսանկարում Էդգար Ղարիբյանը` ձախից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2529 | 0 | 0
Facebook