Loading...

Articles

Մենք եկել ենք հավերժից և գնում ենք հավերժով

16:15, Thursday, 30 January, 2020
Մենք եկել ենք հավերժից և գնում ենք հավերժով
     Մենք (Հայերս) համամարդկային հնագույն մշակույթի վերջին կրողներն ենք։ Հենց դա է պատճառը, որ համաշխարհային պատմության հավերժական ընթացքի մեջ մեզ հաճախ են փորձել բաժանել, թուլացնել, բնաջնջել, բայց և ամեն անգամ անհաջողության են մատնվել, որովհետև Հայոց պետականությունը աշխարհագրորեն ձևավորվել է Դրախտի տեղում և հետևաբար հայերը առաջնային ժողովուրդ են։ Անգլիացի գրող Ջորջ Բայրոնը մի առութով իզուր չէ ասել, որ "Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է։"։ Հենց այս անդրժելի պատմական ճշմարտությունն էլ հանգիստ չի տվել գերտերություններին և նրանց ապաշնորհ առաջնորդները փորձել են ծնկի բերել հայոց ժողովրդին, ինձ և քեզ, իմ ու քո սերունդներին սիրելի ընթերցող։ Համաշխարհային պատմության մեջ փայլած բազմաթիվ բռնապետեր ձախողվել են հենց Հայաստանում, ձախողվել են այն ժամանակ երբ փորձել են իրենց ոսկեպատ ծակ կոշիկները կախել հայ դարբնի քրտինքով հղկված մեխերից։ Օտարները մահացու զենքեր են ճոճել մեր դեմ և մենք ի պատասխան զենքերի մագաղաթներ ենք հանել ռազմադաշտ և ի վերջո նրանց զորքերն ու զենքերը գլուխ են կախել մեր մշակույթի անմահ էության առաջ։ Դարերը առաջ են քայլել և հիմա Իսկանդերների և նավթադոլարների ժամանակաշրջանում մենք կրկին հաղթող ենք, քանզի մեր մշակույթի մեջ է թաքնված հավերժի գաղտնիքը։ Դու հայ ես և հետևաբար դու եկել ես հավերժից և գնում ես հավերժով։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1791 | 0 | 0
Facebook