Loading...

Articles

Համեստ լինելու «մոդան» ժամկետ չունի…

18:16, Sunday, 24 November, 2019
Համեստ լինելու «մոդան» ժամկետ չունի…


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մեզ ներքին ազատություն է պետք, եթե դա չկա, մնացած ամեն ինչ կեղծ է: Կեղծ է մեզ չվերաբերվող բաների մասին բարձր խոսելը. որ ինչ, որ տարբերվե՞նք…. չեն հավատալու:

Մեզ թռիչք է պետք, այդ դեպքում միայն մենք չենք վախենա ընդհանուրի մեջ լինել, մտքեր ընդունել, կիսել, մերժել: Մենք պարզ թվալուց կամ պարզ լինելուց, կամ պարզապես «մենք» լինելուց խույս չենք տա: Կընդունենք այն օրենքները, որ բնությունն է հաստատել՝ ծնունդը, տեղը, դիրքը, միջավայրը, որ անշուշտ թելադրող են, ու դրանում ինձ հակառակը համոզելու բոլոր փորձերը կընկալեմ իբրև ընդհանուրից տարբերվելու անհաջող հնարք: Տարբերվելը հակադարձելը չէ: Մտքով ինքնատիպ եղիր, բայց մտքով ճչան չլինես, հագուստդ ինքնատիպ լինի, դու ճչան չլինես: Համեստ լինելու «մոդան» ժամկետ չունի, եթե տառապում եք «մոդայի մեջ մնալու տենդով» ուրեմն՝ միշտ համեստ եղեք:

Մեզ ներքին ազատություն, մտքի թռիչք է պետք, որ խաղաղ ընդունեք իրականությունը, կուրորեն չենթարկվենք, բայց անպայման հաշվի նստենք իրականության հետ, որ փոքր քայլերով շտկենք այն, ինչը ճաշակով չէ: Ստեղծագործե՛նք:

Ներքին ազատություն է պետք, որ «ազատությանդ» մեջ՝ ամենախորքում չկաշկանդվես, որ այն, ինչ անընդունելի է, ասես անընդունելի, այն, ինչ ճիշտ է, գեղեցիկ է. միաձուլվես ու խաղաղ վայելես:

Մանե Գասպարյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4152 | 0 | 0
Facebook