Loading...

Articles

Յուրաքանչյուր հայիս գոյությունն ու ինքնությունը սկսվում է լեզվից

23:02, Sunday, 01 December, 2019
Յուրաքանչյուր հայիս գոյությունն ու ինքնությունը սկսվում է լեզվից
     Յուրաքանչյուր հայիս գոյությունն ու ինքնությունը սկսվում է լեզվից, ու մեր ականջին հնչած առաջին մեղեդիների հետ ծնվում է հայոց լեզուն հազարագանձ, մեր ոսկեղենիկը, որում միտքն անսահման ազատ է, ու հոգին՝ անեզր:
     Այդ անսահմանի ու անեզրի մեջ էլ ապրում է հայի ոգին: Վսեմ են հայի ոգին, էությունն ու նվիրվածությունը, և հայ լեզուն մշտանորոգ ու կանգուն պահելը ավելի է վսեմացնում նրա ինքնությունը, մաքրում խիղճը: Իսկ մեր խիղճը մեր լեզուն է, մեր մաքրությունն ամենից առաջ: Եվ սրբությունը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1660 | 0 | 0
Facebook