Loading...

Articles

Երկրից փախած անթասիբ Արթուր Գևորգյանն իրավունք չունի արժանապատվությունից կամ օրինականությունից խոսել

Narek
Author:
Narek
17:04, Friday, 13 September, 2019
Երկրից փախած անթասիբ Արթուր Գևորգյանն իրավունք չունի արժանապատվությունից կամ օրինականությունից խոսել
     Կարդացի Արթուր Գևորգյանի, նույն ինքը Վովա Գասպարյանի փեսայի գրառումն ուղղված ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին, ով ինչ-որ կոչեր էր անում: Նախ կուզենայի Արթուրին հիշացնել իր մութ անցյալից որոշ դրվագներ, որոնց առկայության դեպքում այդ արկածախնդիր երիտասարդը ընդհանրապես բարոյական իրավունք չունի պրինցիպներից ու արժանապատվությունից խոսել: Հարցրեք ցանկացած դավիթաշենցուց և նա Ձեզ կասի, թե Արթուր Գևորգյանն իր թաղապետ եղած ժամանակ ինչ լկտի ու բեսպրեդել ձևով էր համայնքում իրականացնում իր անօրինությունները, մարդկանց խոշտագելուց ու խուլիգանավարի ծեծելուց սկսած, մինչև այլոց ունեցվածքը խլելուց, էլ չեմ ասում համայնքին պատկանող հողերը կոպեկների դիմաց իրենով անելու փաստի մասին: Գևորգյան Արթուրը մինչև Վովայի փեսա դառնալը կամազուրկ և անինքնասեր մի երիտասարդ էր, ով երկրից փախավ հենց այն ժամանակ, երբ պահն էր, որ նա իր տղամարդկությունը դրսևորեր և եղբոր պատիվը պահեր, բայց դե նրան որտեղից այդքան տղություն և թասիբ, հազիվ նա կարողացավ փախնել երկրից: Ու եթե չլիներ Գասպարյան Վովան, նա չէր էլ կարողանալու մինչ այսօր էլ վերադառնալ Հայաստան, չնայած այդ դեպքում հավատացեք շատ ավելին կշահեր մեր պետությունը: Ռուսի ասած ոնց է հողը քեզ տանում այ անթասիբ, դու ընդհանրապես խոսալուց առաջ մտածում ե՞ս, գոնե գիտակցում ես, որ դու տղամարդկությունից խոսալու իրավունք չունես, դու ոնց ես քեզ իրավունք վերապահում մարդկանց ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել: Վեշերդ հավաքի ու գնա բռնցքամարտից, քանի դեռ ավելի խորը անդունդ չես գլորվել, սա բարի խորհրդի կարգով եմ ասում:
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1180 | 0 | 0
Facebook
COMMENT.am