Loading...

Articles

Ստուդիայի սաների հաշվետու համերգը

22:57, Saturday, 15 June, 2019
Ստուդիայի սաների հաշվետու համերգը
     Շուրջ 21 տարի շարունակ Հանրապետության տարբեր բեմահարթակներից ծափահարել են Աբովյանի ՙՆազենիկ՚ և ՙԺպիտ՚ ժամանակակից և հայկական ժողովրդական պարերի ստուդիայի սաներին:
     Այսօր Աբովյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ստուդիայի սաների հաշվետու համերգը:
     Բեմում շուրջ 150 հայկական տարազներով պարուհիներ ու պարողներ հիացրին իրենց հեզաճկուն ու խրոխտ պարերով, աչքի ընկան իրենց կատարողական բարձր արվեստով:
     Թատրոնի շենքի կամարների ներքո հնչում է հայկական բարձրարվեստ երաժշտություն:
     Ինչպես նշեց ստուդիայի գեղարվեստական ղեկավար Աիդա Մկրտչյանը, սաների մեջ սերմանվում է հայկականություն, հայեցի դաստիարակություն, ձևավորվում է բարձր ճաշակ:
     Դահլիճը բարձր ծափահարություններով վարձահատույց եղավ փոքրիկ սաներին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3138 | 0 | 0
Facebook