Loading...

Articles

Եթե աղջիկը շատ երկար ժամանակ սեքս չունենա, կուսաթաղանթը կարող է՞ վերականգնվել

00:31, Sunday, 02 June, 2019
Եթե աղջիկը շատ երկար ժամանակ սեքս չունենա, կուսաթաղանթը կարող է՞ վերականգնվել

Նամակ գինեկոլոգին. «Բարև ձեզ, եթե աղջիկը մի քանի անգամ հարաբերություն ունենալուց հետո շատ երկար ժամանակ հարաբերություն չունենա, այդպես կուսաթաղանթը կարող է՞ վերականգնվել: Խնդրում եմ ասեք ինձ»:

Սա իմ կարդացած ամենաողբերգական տեքստերից մեկն է: Իմ կարծիքով այս
     նամակի մեջ մի ամբողջ հասարակության թաքնված ողբերգությունն է, որ չի զիջում Հեմինգուեյի հայտնի կարճ պատմածքին. «Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեքչհագած»:

«Սեքսուալ հեղափոխության» առաջին տեքստից հետո ու առ այսօր ես անծանոթաղջիկներից շնորհակալական նամակներ եմ ստանում` իրենց «օգնելու», «փրկելու», «բառացիորեն կյանք վերադարձնելու» և այլ բաների համար: Գրում են. «Ես մտածում էի, որ իմ կյանքը վերջացած ա», «Ապրելու իմաստը կորել էր», «Մինչև հիմա ոչ մեկը ինձ չի
     հասկացել», «ես կյանքի հանդեպ հավատ արդեն չունեի» «Ասեք, որ սա երազ չի», «Չեմհավատում, որ էս օրը եկել ա, հայ տղան կարա սենց բան գրի», «Ախ եթե ձեր նմանմտածողները գոնե մի քիչ շատ լինեին» ևն, ևն (ամենազգացմունքային բաները չեմգրում): Կարճ ասած մի քանի շաբաթով ֆեյսբուքս վերածվել էր հոգեբանականթերապիայի օնլայն կենտրոնի: Անկեղծ եմ ասում. եթե ես իմանայի, որամենասովորական աշխարհայացքի մասին տեքստերը հայ աղջիկների համար այսաստիճան կարևոր են, ավելի շուտ կգրեի: Իրոք ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ գրել:

Նաև մի այսպիսի նամակ եմ ստացել. «Axper ankap xosum es, konkret du psakvac
     ches. Vor axjiky kuys chlini kpsagves hety?» (այո, հետամնաց զանգվածը հիմնականումլատինատառ ա գրում): Մինչև հիմա մտածում էի, որ էս տեսակ նամակներինպատասխանելու, իմ անձնականի մասին խոսելու իմաստ չկա: Բայց հիմա մտածում եմ` լավ էլ կա: Որովհետև եթե իմ խոսքերը թեկուզ մի աղջկա կարող են կյանքինկատմամբ հավատ ներշնչել, ապա մեծ սիրով ասում եմ, որ Ես` Նարեկ Սարգսյանս, կամուսնանամ իմ սիրած աղջկա հետ` անկախ այնբանից, թե իմ ապագա կինը կույս է, թե կույս չէ և քանի զուգընկեր է ունեցել նախկինում: Իմ ապագա կնոջ կույս չլինելը ես երբեք չեմ համարի թերություն և ոչ էլ կուսությունըկհամարեմ առավելություն: Ես ունեմ կնոջը ընտրելու հազար չափանիշ: Եվկուսությունը այդ հազարի մեջ չի մտնում: Ինձ համար կարևոր չափանիշները կապված
     են ազնվության, գեղեցկության, խառնվածքի, ընդունակությունների, հմայքի, հումորի զգացումի և շատ ուրիշ առաքինությունների հետ: Կուսությունը ինձ համար երբեք չիեղել ու չի լինի նախապայման: Ես ազատ մարդ եմ, ես ուզում եմ, որ իմ ապագա կինը
     նույնպես ազատ մարդ լինի, որպեսզի իմ երեխաները դաստիարակվեն, որպես ազատմարդիկ, որ երբ մեծանան, ինքնուրույն կյանքին պատրաստ լինեն:

Ես ուզում եմ իմ ապագա կնոջը նայել, որպես հավասարի, որ լինեն հարցեր,
     որոնցում ես կկարողանամ իրենից խորհուրդ հարցնել: Ես չեմ ուզում բոլոր հարցերումլինել վերջնական խոսք ասող ատյան (գարշելի են էն տղամարդիկ, որոնք իրենցչհաղթահարած կոմպլեքսները սեփական կնոջ և երեխաների քթերից են բերում: Իսկ եթե
     այդ տեսակի մարդը նաև իշխանության է գալիս, արդյունքում «թքում» է ողջ երկիրը):

Ես ուզում եմ, որ իմ ապագա կինը լինի անհատականություն: Որովհետև երբ կինըանհատականություն է, խելացի է, նա հետագայում նաև շա՛տ ավելի լավ մայր է: Իսկցանկացած տղամարդու համար ամենակարևոր բաներից մեկն այն է, որ իր կինը լինիլավ մայր, ինչպես ցանկացած կնոջ համար կարևոր է, որ իր ամուսինը լինի լավ հայր:

Երևի լսել եք արտահայտությունը, թե «խելացի կնոջ հետ դժվար է»: Իմ կարծիքով դահորինել են հիմար տղամարդիկ: Որովհետև հիմար տղամարդու համար խելացի կնոջ
     հետ իրոք դժվար է: Ես վստահ եմ, որ խելացի կնոջ հետ հեշտ է` պայմանով, որ
     տղամարդը 8-րդ դասարանի «տղայությունից» առաջադիմած լինի: Առհասարակ խելացիմարդկանց իրար հետ հեշտ է` նույնիսկ եթե հիմարները այլ կարծիք ունեն:

Ի դեպ, եթե Հայաստանում սեքսուալ հեղափոխություն եղած լիներ, ապա այս
     էլեմենտար մտքերը գրելու կարիք չէր լինի: Օրինակ եթե ես այս նույն տեքստը գրեմգերմաներեն, իմ գերմանացի ծանոթները կարդան, կասեն. «գրել ես, որ ի՞նչ»: Իմաստըչեն հասկանա, որովհետև սա իրենց ականջին հնչում է, ինչպես «մեկին գումարած մեկհավասար է երկուսի, ջուրը թաց է, քարը` պինդ»:

Հայ տղամարդկանց ես ընդամենը մի բան կասեմ. Ժողովուրդ ջան, «Դուխով»
     լինելը մենակ ցույցերի գնալով չի, մանավանդ, երբ փողոցում արդեն լիքը դուխով մարդկա: Իսկական «դուխը» ա՛յն ժամանակ է երևում, երբ դու մենակ ես առաջ գնում` առանցվստահության, որ կողքիդ մարդ կկանգնի: Դուխովը Նիկոլն ու իր մի քանի տասնյակ ընկերներներն էին, որ չէին վախենում, որամբողջ ազգը իրենց վրա կծիծաղի` Գյումրիից Երևան ոտքով քայլելու համար: Իսկ այսօր «քայլ անելով» իր «դուխը» կապացուցի ամեն մի տուզիկ: Դուխով տղա ե՞ք: Դեֆեյսբուքում գրեք մի պարզ նախադասություն - «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԻՄ ԿՆՈՋԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»: Գրեք, որ մեր աղջիկները դա կարդան ու իմանան, որհասարակության մեջ ռաբիզ և կեղտոտ զանգվածից բացի – նաև քաղաքակիրթ, նորմալտղամարդիկ են ապրում: Ու դա կլինի ամենամեծ գնահատականը մեր աղջիկներին: Ինձթվում է իրենք արժանի են դրան: Եթե դուք իրոք «դուխով» եք, ուրեմն պիտի կարողանաքգրել այդ պարզ նախադասությունը: Իսկ եթե ներքուստ համաձայն եք, բայց հուշտ եք
     լինում դա հրապարակավ գրելուց, ուրեմն աչքիս ձեր միակ «դուխը» Նիկոլի նկարով
     մայկեն ա:

Իսկ աղջիկներին, մանավանդ ջահել աղջիկներին, որոնք դեռ համեմատաբար
     ավելի անփորձ ու խոցելի են, ես ուզում եմ նորից ասել – իմացեք, որ ամեն ինչ հիանալի է, քույրե՛ր: Հանգի՛ստ եղեք, ինքներդ ձեզ մի՛ տանջեք ավելորդ մտքերով, մի՛ ասեք. «բաոր սենց, բա որ նենց»: Ոչ ոքի առաջ մի՛ արդարացեք, ասելով. «Ես տրվել եմ, որովհետև
     մտածում էի կամուսնանանք»: Տրվել եք` լավ եք արել, ցավներդ տանեմ: Ամուսնանալումտադրությամբ թե առանց մտադրության` տարբերություն չկա: Ուրեմն մի՛ արդարացեք, որովհետև մեղավորներն են արդարանում, իսկ դուք մեղավոր չեք: Բազմաթիվ նորմալ
     հայ տղամարդիկ պատրաստ են ամուսնանալ ձեզ հետ, որովհետ դուք սիրուն եք, անկեղծ եք, լավն եք: Նույնիսկ եթե ափսոսում եք, որ նախկինում անարժան մարդու հետեք եղել, միևնույն է, մեկընդմիշտ դուրս շպրտեք մեղավորության զգացումը ձեր միջից:
     Սխալվելը նորմալ և օգտակար է: Նայեք էն մարդկանց, որոնցով հիանում եք`
     դերասաններ, երգիչներ, հայտնի դեմքեր – իրենք բոլորը կյանքում անթիվ-անհամարսխալներ են արել ու արդյունքում հասել են մեծ հաջողության: Չկան սխալներ, չկահաջողություն: Ամենամեծ սխալը սխալ անելուց վախենալն է: Դա հավասար վերաբերում է թե' մասնագիտական և թե' անձնական կյանքին: Ուրեմն սխալներին նայեք,
     որպես անհրաժեշտ դասեր ու էջը թերթեք: Ձեր սխալների վրա հիմնված փորձըկյանքում ձեզ դեռ շատ կօգնի:

Կարճ ասած` մտահոգվելու փոխարեն ժպտացեք, շփվեք, ժամադրվեք, նորից
     սիրահարվեք, ամուսնացեք, երեխաներ ունեցեք, լավ ծնող եղեք: Ամենակարևորը` իմացեք` քանի զուգընկեր էլ ունցած լինեք, դրանից ձեր բարոյականությունըմազաչափ չի խաթարվում: Դուք կատարելապես բարոյական աղջիկներ եք:
    
    

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ - 10

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5490 | 0 | 0
Facebook