Loading...

Articles

Միջոցառում` աշակերտ-ուսանող-զինվոր եռամիասնությամբ

09:25, Wednesday, 15 May, 2019
Միջոցառում` աշակերտ-ուսանող-զինվոր եռամիասնությամբ

Շարունակվում են Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները։ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական համերգ, որին ներկա էին ֆակուլտետի ուսանողությունը, ղեկավարությունը։ Համերգին հնչել են հայրենասիրական կատարումներ, երգ, պար, ասմունք։ Ուշագրավ էր, որ միջոցառմանը բացի ուսանողներից, մասնակցում էին նաև աշակերտներ, զինվորներ։

Խոսելով միջոցառման խորհրդի ու նպատակի մասին՝ միջոցառման նախաձեռնող, բնագիտական ՖՈւԽ նախագահ Էդիտա Առստամյանը նշել է, որ հայրենասիրական միջոցառումները կոփում են մատաղ սերնդին՝ սերմանելով հայրենասիրություն, ազատասիրություն և մեր հողը թշնամուն երբեք չտալու պարտավորություն: Աշակերտ-ուսանող-զինվոր եռամիասնությունը ասելիք ունի. լինել համախմբված, կուռ, զգոն ու խիզախ:

Միջոցառումը կարևորել և ուսանողներին եռատոնի առթիվ շնորհավորել է նաև ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2967 | 0 | 0
Facebook