Loading...

Articles

Սիրտը

16:59, Monday, 15 April, 2019
Սիրտը
     Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները…Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար… Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով` ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում… Միշտ պատժում է:
     Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է, ուստի որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: Ես այս հարցում անզոր եմ: Եվ իմ կողմից կատարված ցանկացած փորձ կառավարելու նրան այն ոլորտում, որը միայն իրենն է, իմ և այլոց համար պատուհաս է դառնում, իսկական դժբախտություն… Սիրտը չի սիրում, երբ իրեն փորձում են լռեցնել, համոզում են, վիճում են նրա հետ, որքան էլ տրամաբանական և հիմնավոր լինեն փաստարկները… Տանել չի կարող, երբ իր ձայնին խառնելով արտաքին աղմուկը (ուրիշների խորհուրդներ և այլ արտաքին ազդեցություններ) իր խոսքերն աղավաղում են… Սիրային հարցերում մենաշնորհն իրենն է, և նրա միակ կոչումը հրամայելն է, իսկ նրա հետ համերաշխ ապրելու միակ ուղին` ենթարկվելը…Հակառակ դեպքում այս արքան դաժան է դառնում. նրան չհնազանդվելու յուրաքանչյուր րոպեի համար պահանջում է հատուցում` երկարատև տառապանքներով:
     Շարունակությունն այստեղ
Source: armineh.blog
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2203 | 0 | 0
Facebook
COMMENT.am