Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է։ Իսկ ու՞մ է մարդն ուղղում այդ զգացմունքը։ Մեծագույն նվաճումներ ունեցող հայտնիների՞ն։ Ո ՛չ։ Մեզանից հեռու գտնվողների կյանքն ու հաջողությունները մեզ արդար և օրինաչափ են թվում։
Իսկ նախանձով մարդը պարուրում է ամենամոտ կանգնածներին․ նրանց, ում հետ մշտապես համեմատվում է։ Եվ եթե համեմատության մեջ «չի շահում» լցվում է բացասական զգացողություններով և դժգոհություն արտահայտող այսպիսի մտքերով՝ «Ախր ինչու՞ է այս կամ այն մարդն ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի հաջողակ, ինչու՞ նա ունի այն, ինչը չունեմ ես, ինչու՞․․․» ։
Շարունակությունն այստեղ