Loading...

Articles

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանի շնորհավորական ուղերձը

00:11, Sunday, 07 April, 2019
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանի շնորհավորական ուղերձը
     Ապրիլի 7-ը Մայրության ու գեղեցկության տոնն է:
     Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, նաեւ գնահատանքի խոսքեր հղելու եւս մի հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը` մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան: Բոլոր մայրերին մաղթում եմ արժանավոր եւ հպարտություն ներշնչող զավակներ: Նաեւ մաղթում եմ, որ Հայաստանի կանայք ավելի մեծ ակտիվություն դրսեւորեն եւ ավելի լիարժեքորեն ընդգրկվեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով:
    
     Մամիկոն Շահբազյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4304 | 0 | 0
Facebook