Loading...

Articles

Հայ մշակույթը գույն ու ոգի է տալիս ողջ աշխարհին

22:09, Saturday, 06 April, 2019
Հայ մշակույթը գույն ու ոգի է տալիս ողջ աշխարհին
     Երեկ, Լիսաբոնի Սան Ռոկ եկեղեցում, Գյուլբենկյան նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչեց Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը։ Ստեղծագործություն, որը արժանի է հնչեցման համաշխարհային ցանկացած բեմում։ Ունկնդիրը հոտընկայս, երկար ծափահարություններով ողջունեց այն։ Այս ստեղծագործությունը բավարար է, որ Տիգրան Մանսուրյանը մնա համաշխարհային երաժշտական պատմության մեջ, -իր ֆեյսբուքյան էջում գրել է Nariné Dellalian -ը, ապա ավելացրել` այո, մենք մշակույթով ենք մեր տեղը գծում աշխարհին ներկայանալիս։
     Այսօր հերթնը ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈՆ և LISBON CHAMBER ENSEMBLE-ինն է, որոնք կներկայացնենք Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1716 | 0 | 0
Facebook