Loading...

Articles

Հարաբերությունների վերսկսման մասին

17:42, Thursday, 04 April, 2019
Հարաբերությունների վերսկսման մասին

Երևույթները մեզանից հեռանալով ավելի պարզ չեն սկսում երևալ, այլ հակառակը` մեր հիշողության մեջ պահպանվում են նրանց հատկանիշներից միայն մի քանիսը:

Գտնվելով որոշակի իրավիճակում մենք հակված ենք ճիշտ կողմնորոշվելու, այսինքն` անելու այն, ինչը թելադրում է մեր ողջ էությունը հենց տվյալ իրավիճակում: Մենք ճիշտ ենք կողմնորոշվում, քանի որ բոլոր գործոնները մեր աչքի առաջ են այդ պահին, իսկ նրանց նկատմամբ մեր զգացմունքնային արձագանքը` անմիջական: Իսկ արդեն կորցնելով և հեռանալով` հաճախ կարոտում ենք: Կարոտն էլ մեզ ստիպում է կարոտի օբյեկտի լավ կողմերը խոշորացույցով տեսնել, իսկ վատերը գրեթե ջնջում է հիշողությունից: Եվ մենք որոշում ենք վերանայել մեր որոշումներն ու գործողությունները. hեռվից փորձում ենք վերագնահատել այն, ինչը արել ենք, երբ շատ մոտ էինք: Ծանրութեթև ենք անում կատարվածը գիտակցական փաստարկներով. հիմնականում գիտակցականներով, քանի որ զգացմունքայինները հեռվից այդքան էլ մատչելի չեն: Եվ կարող ենք անգամ մտածել, որ սխալվել ենք և վերադառնալ` հենց այդ գիտակցական փաստարկների ուժով… Եվ կատարվում է այն, ինչը արդեն մի անգամ կատարվել է, քանի որ մեզ վերադարձրել են մեծամասամբ գիտակցական փաստարկները, բայց հեռացել էինք անշուշտ սրտի թելադրանքով (դա միշտ էլ այդպես է լինում) …Իսկ սիրտը հակված է վերադառնալու իր նախկին սովորույթներին…
     Շարունակությունն այստեղ

Source: armineh.blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3326 | 0 | 0
Facebook