Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Zorian's ուսումնական կենտրոնը երազանքներ է իրականացնում․ Հարցազրույց Անահիտ Զորյանի հետ

23:48, Friday, 15 March, 2019
Zorian's ուսումնական կենտրոնը երազանքներ է իրականացնում․ Հարցազրույց Անահիտ Զորյանի հետ
    
     Օտար լեզուների շուկայում հայտնված «Զորյանս» ուսումնական կենտրոնը բավականին փոքր ժամանակահատվածում գրանցել է մեծ արդյունք։ Թե, ո՞րն է այս թիմի առաջխաղացման գաղտնիքը պարզեցինք Ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Անահիտ Զորյանի հետ։
    
     -Երեք տարի, բայց արդեն ըստ Ձեզ առաջատար լեզվի կենտրոններից մեկն է այսօր Zorian's-ը։ Ինչպե՞։
    
     -Այո, մենք գործում ենք 2017թ, ավելի հստակ 2018թ հոկտեմբերի 1-ից՝ ավելի ընդլայնված և կայացած։ Մեր ուսումնական կենտրոնի դրական արդյունքները երաշխավորում են մեր ուսանողները, ովքեր իրենց ապագա գիտելիքը վստահում են մեզ։ Մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ամեն ուսանողի։
     Գիտականորեն ապացուցված է, որ այն մարդիկ ովքեր սովորում են օտար լեզուներ, ունեն ավելի լավ հշողություն և լայն մտահորիզոն: Մենք չենք աշխատում քանակի, այլ աշխատում ենք որոկի համար։
    
     -Ինչպիսի՞ քաղաքականություն ունի Zorian's -ը։
    
     -Քանի որ մեզ դիմած յուրաքանչյուր ուսանողի երազանքն է սովորել օտար լեզու, մենք որդեգրել ենք «առանց կոմպլեքսների» քաղաքականությունը, շեշտը դնելով միայն խոսակցականի վրա։
    
     - Կպատմե՛ք մի դասպատրաստման մասին։
    
     -Նախ ասեմ, որ Zorian's-ում դասապրոցեսը տևում է 1ժամ 30 րոպե, և դասը կազմակերպում ենք, օրինակ խաղի ձևով։ Անում ենք այնպես, որ ուսանողի համար իր դասապրոցեսը հաճելի լինի, զգա իրեն սիրված ու ամենակարևորը սիրի լեզուն, եթե չսիրի ապա չի կարող սովորել։ Քանի որ մարդիկ տարբեր են հետևաբար տարբեր են նաև ընդունակությունները։ Մեր թիմը անում է ամեն հնարավորը ուսանողին ներգրավվելու օտար լեզվի աշխարհ։
    
     -Անահիտ իրավունք վերապահելով ինձ, խնդրում եմ ձեզ իմ և ընթերցողների համար, որպես մասնագետ, կոտրեք այն կարծրատիպը, որ ցանկացած լեզու կարող ես սովորել օրինակ՝ 14 օրում կամ 1 ամսում։
    
     - Ասեմ, որ դա միֆ է։ Ցանկացած օտար լեզու ունի մակարդակներ, Անգլերեն լեզվի համար ամեն մակարդակ ամեաքիչը կարող ես տիրապետել 2 ամսում ։ Այստեղ իհարկե նաև ընդունակոթյուններն ու ջանասիրութան գործոնը պետք է խառնված լինի։
    
     -Պատասխանեք նաև իմ վերջին հարցին։ Ինչո՞ւ ընտրել Zorian's, այլ ոչ թե որևէ X ուսումնական կենտրոն։
    
     -Նախ ասեմ, որ մեր մասնագետները միայն լեզվի կրողներ չեն։ Նրանք բոլորը բացի համապատասխան կրթությունից ունեն նաև մանկավարժի ունակություններ։ Դա մեր կենտրոնի կարևոր հատկանիշներից մեկն է։ Ուսանողի հոգեբանությունն ու աուրան հասկանալով է պետք դասավանդել։ Առանց դրա արդյունք չի լինի։ Եվ ամենակարևորը մեր ուսուցանելու պարագաները՝ գրքերը և այլն, բերված են ԱՄՆ -ից հատուկ մեզ համար։ Եվ դրանք ամենալավ գրքերն ու միջոցներն են ուսանողին անմիջական լեզվակիրը դարձնելու համար։
    
     Վերջում ինձ մնում է միայն ավելացնել, որ Zorian's կենտրոնը իրականացնում է անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ճապոներեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուների ուսուցում։
     Կան TOEFL-ի դասընթացներ։
     Ի դեպ ուսուցումը կատարվում է նաև online տարբերակով։
     Դե իսկ Zorian's ուսումնական կենտրոնի մասին մանրամասն ծանոթանալու համար անցեք այս հղումով՝ https://www.facebook.com/zorians.lh/
     կամ զանգահարեք +374 94 30 96 06 հեռախոսահամարին։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5297 | 0 | 0
Facebook