2019թ. փետրվարի 5-ին Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցի 11-րդ բնագիտական հոսքի դասարանի աշակերտները դասղեկ՝կենսաբանության ուսուցիչ Հ. Հովհաննիսյանի հետ մասնագիտական կողմնորոշման և բուհ –դպրոց համագործակցության շրջանակներում այցելեցին ՎՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաբանության ամբիոն։Այցելությունը ուներ նաև գործնական ուղղվածություն։