Loading...

Articles

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

15:45, Saturday, 19 January, 2019
Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ


    

    
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան
2018 թվականի մրցանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆոռնիայի
համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև Լոս Անջելեսի հայկական դպրոցներ, հանդիպումներ կունենա դրանց ղեկավար կազմի, աշակերտների
և ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի ընթացքում կհանդիպի նաև ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ և քննարկումներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2324 | 0 | 0
Facebook