Loading...

Articles

Հիմա մուրճն էլ, նալն էլ ժողովրդի ձեռքին է. Մանվել Գրիգորյանին «նալեցին»

Saro
Author:
Saro
16:01, Monday, 24 December, 2018
Հիմա մուրճն էլ, նալն էլ ժողովրդի ձեռքին է. Մանվել Գրիգորյանին «նալեցին»

Նոր Հայաստանում, բուռն իրադարձությունների պակաս կարծես թե չի զգացվում: Վառ օրինակ է նախկին ռեժիմի առաջամարտիներից Մանվել Գրիգորյանի օրինակը, ով ժողովրդական լեզվով ասած, վերջին շրջանում խեղճացել ու «կուռկուռի ձագ» է դարձել: Մանվելի մասին երկար-բարակ ծավալվելու կարիք չկա, նա հանրությանը քաջ հայտնի է իր նախկինում ծավալած գործունեության շնորհիվ, իսկ այսօր «տուշոնկա» բառը ճակատին դաջած, ձգտում է մարդկանց աչքներին չերևալ: Փոխվել են ժամանակները...

Մանվելն այն մարդն է, ով առաջիններից էր այն շատերից, ովքեր անգամ օֆ չարեցին՝ Սերժ Սարգսյանին դավաճանելու ժամանակ և դա այն նույն Մանվելն էր, ով պատեհ և անպատեհ առիթներով, սիրում էր քծնել և հաճոյանալ այդ ժամանակվա գործող նախագահ Սերժ Սարգսյանին, կամ ինչպես ինքն էր սիրում ասել, վերջին բոլշևիկին:

Քծնանքը Գրգորյանի առօրյայի անբաժանելի ուղեկիցն է եղել իր ողջ գործունեության ընթացքում, հատկապես քաղաքական դաշտում, ինչի շնորհիվ էլ, տարիներ շարունակ խցկվել էր ԱԺ և չէր հեռանում մինչև վերջին պահը, երբ նավն արդեն խորտակվում էր՝ Մանվելն ասաց, որ նա երբեք էլ ՀՀԿ-ական չի եղել, այդկերպ պատասխանատվության բեռը փորձելով ցած գցել իր ուսերից: Թե որքանով դա ստացվեց՝ այս անգամ էլ «քցել» քաղաքական թիմին, տեսանելի դարձավ քիչ ավելի ուշ:
     Ժամանակն անցնում է, բայց արժանի պատիժը իրեն ուշացնել չի տալիս և հիմա, երբ Մանվելն այլևս իշխանության «լյուբիմչիկը» չէ, երբ նրան տրված չեն նախկին արտոնությունները, ճիշտ պահն է հիշեցնել, թե իրականում մուրճն ու նալը ում ձեռքին է: Այո դա արվեց, օրերս Ճոյտը, նրա՝ ազատության մեջ հայտնվելու դեմ ուղղված քաղաքացիական ակցիայի ժամանակ, շատ տեղին հիշեց այդ դեպքն ու ասեց, որ նալն էլ, մուրճն էլ, հիմա ժողովրդի ձեռքին է ու հիմա ժողովուրդն ինչպես կամենա, այդպես էլ թող նալի Մանվելին:
     Ծառուկյանին քծնելու Մանվելի դրսևորումներին ծանոթ են շատերը, բազմիցս տեսել են շատերը թե ինչպես էր առիթը բաց չթողնում Ծառուկյանին շողոքերթելու համար, բայց 2015թ.-ին նույն պրինցիպով Մանվել Գրիգորյանը «քցեց» իր ելույթով:
     Իսկ այսօր, բումերանգի էֆեկտով այդ ամենն անդրադարձավ իր վրա, իր կողմից հնչեցված փոխաբերական արտահայտության ուղիղ իմաստով, Մանվելին իրոք որ նալեցին:
    
    

Շողոքորթույթունն ու հաճոյանալու մեծ ցանկությունը Մանվելի համար ճակատագրական եղան և եթե այն ժամանակ, նրան թվում էր, թե ծառայություն մատուցելով շարունակելու է մնալ արևի տակ, ապա այսօր արդեն դառը ճշմարտությունը թակեց նրա դուռը և նա այդ նույն արևը բանտախցի պատուհանից «կլեչատնի» է տեսնում:

Հա իմիջայլոց, ի պատասխան Մանավել Գրիգորյանի վերաբերյալ ոմանց այն պնդումներին, թե նրան պետք է արդարացնեն, հակադարձենք կրկին Մանվելի հայտնի խոսքերից մեկով. «բաղդադ էլ խուրմա կա, ուզըմ ա, շատ բան ա անըմ»:

Կյանքն իրոք աստիճան է և այս պահին Մանվելն իր գործած սխալների համար ոչ թե զրոյական մակարդակի վրա է, դեռ մի բան էլ ավելի ներքև է գլորվել և դա արդեն անհերքելի փաստ է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2573 | 0 | 0
Facebook