Loading...

Articles

ԱՂՔԱՏ -ՀՊԱՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ՝ ԱՂՔԱՏ - ԳԵՂՑԻՆԵՐ

01:31, Tuesday, 18 December, 2018
ԱՂՔԱՏ -ՀՊԱՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ՝ ԱՂՔԱՏ - ԳԵՂՑԻՆԵՐ

Հրապարակի մեջտեղը տնգած եղևնի կոչվածը գեղցիությունից ավել ուրիշ բան չի ներկայացնում: Անճաշակ, տգեղ, կոնա ու ո՛չ մի եղևնու շնորհք չկա վրան: Կարծես կանաչ փեդերից կոնաձև շարած պատ ըլնի: Ճաշակին ընգեր չկա, - ասումա ժողովրդական խոսքը: Էլի որ՝ չկա, քանի որ տվյալ դեպքում ճաշակ չի էրևում: Հայերի մեջ ճաշակը մեծ հաշվով կաղումա ու գտնվումա գեղցիության մակարդակին, որի համար ժողովրդական մի ուրիշ հարմար խոսք էլ կա . ՝՝Չտեսան պատից կախ, տեսան՝ ճակատից կախ՝՝:

Հայերը դեռևս պտի լռեն նաև ճաշակի հարցում: Էդ էլա սովորելու բան: Պտի նաև սովորեն՝ դիզայն, քթածակ ու խնայողություն: Պտի հրաժարվեն իրանց բաց ոռով լոպազ ցուցամոլությունից, դիմացինի հետ հարստությամբ, ունեցվածքով մրցելուց: Էդ ամենախղճուկ մրցակցություննա: Նման կերպ իրանց պահում էին նախորդ դարերի եվրոպան կառավարող էլիտաները՝ ընդգծելու համար իրանց զբաղեցրած կարգավիճակն ու ռանգը, որը բացի սովորական ֆիքստուլությունից այլ բան չէր ներկայացնում իրանից: Եվրոպացիք վաղուց նման բարդույթներից դուրս են էկել: Էսօր ես առիթներ շատ եմ ունեցել մտնելու Շվեդիայի ռեստորանները: Չկա՛ ընենց մի ռեստորան, որը Հայաստանի ռեստորաններ նման կահավորանքով, դիզայնով շքեղ ըլնի: Շվեդիայում գրեթ բոլոր ռեստորանները աչքի են ընգնում ստանդարտ համեստ կահավորանքով: Հայաստանի ցանկացած բացօդյա պստիկ սրճարանը կարա իրա շքեղությամբ մրցի Շվեդական ռեստորանների հետ ու էդ մրցույթում հաղթի նրանց: Խոսքը սպասարկման որակի մասին չի, այլ արտաքին կահավորանքի՝ շքեղության ու ճոխության մասինա, որի վրա Շվեդիայում ռետորանային բիզնեսի մեջ գտնվող տերերը վստահաբար՝ թքած ունեն: Շվեդները, ինչ խոսք, կարան ու իրավունք ունեն երբեմն ճոխություն թույլատրեն իրանց ու տոն օրերին հրավառություն կազմակերպեն իրանց նախատեսած չափերով ու տոնածառ տնգեն համապատասխան դիզայնով, բայց էդ անում են ոչ թե ծակ, թերակատարված բյուջեյով, այլ ունեցած միջոցներով, երբ թոշակառույի փող վճարելու պրոբլեմ չունեն: Իսկ հայերը կարան իրանց բացոռության սկզբունքից հելնելով յաշիկ ջիփ քշեն, բայց վարձով կիսասոված ապրեն: Կարան ունեցած վերջին կոպեկը տան iphone 9 առնեն, բայց ատամները թափած, նեխած, բորբոսնած վիճակով ման գան: Հայերը կարան մի քանի տասնյակ միլիոն դրամանոց տոնածառ տնգեն հրապարակի մեջտեղը, բայց չկարանան մի քանի փողոց վերանորոգեն, լուսավորեն, ասֆալտեն, մի խոսով՝ ինֆրաստրուկտուրան կարգի բերեն:

Օրինակ, Շվեդիայում էլ կան գեղեցիկ ու շքեղ տներ, բայց չկան էդ տների գեղեցկությունը թաքցնող տան բարձրության չափ պարիսպներ: Շվեդիայում նման շքեղ ու սիրուն տների ցանկապատը կամ պարիսպը տատանվումա մարդու ծնկահոդից միչև կոնք - ազդրային հոդը ընկած բարձրությունը: Իսկականից որ, էլ ումա՞ պետք քո սարքած սիրուն տունը, եթե պտի ոչ մեկը, էդ թվում և դու՝ որպես տանտեր, չտեսնես քո տան գեղեցկությունը դրսից: Սա գալիսա նրանից, որ հայերը հլը որ մարդավարի ապրել չգիդեն: Իրար ոտի տակ ուտող, իրար մրցակից ընկալողի հավիտենական հոգբանական բարդույթով ապրող, իրար չկամ հայերը, դեռ սովոր չեն համեստ ապրեն: Հայի տան բարձր պարիսպը շատ դեպքերում էլ նշանակումա էն, որ տվյալ հայը սովորա շքեղ ու ճոխ ապրել մյուսների հաշվին, իսկ ծածկումա տունը նրա համար, որ էդ իրա ապրելու ուրիշի հաշվին հարստացած ու դրանից բխող ապրելու կերպը քողարկվի մնացածներից: Այսինքն հայերը սովոր են պրել ՝՝հարսի ոռով՝ փեսին լավություն՝՝ մոդելով: Իրանց հին ազգ երևակայող հայերը պտի քար լռություն պահելով սովորեն, սովորեն ու էլի՝ սովորեն: Պտի իրանց ոտը վերմակի չափով մեկնեն, այլապես նման ցուցադրականությամբ հայերը ապրում են իրանց շահերի դեմ ու երբեք իրանց մեկը էրկուս չի դառնա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     17.12.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4326 | 0 | 0
Facebook