Սիրելի՛ կոտայքցիներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ ընտրությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Հայաստանի ապագայի կերտման վճռորոշ այս փուլում Ձեր կարևոր ներդրումն ունենելու համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում հատկապես բոլոր այն մարդկանց, որոնք իրենց վստահության քվեն տվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և ինձ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին ՝ նոր Հայաստանում իր քվեով ձևավորված խորհրդարանի համար և վստահեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» -ը, ինչպես միշտ, անելու է առավելագույնը ՝ այդ վստահությունն արդարացնելու համար: Աստված պահապան բոլորիս:
Էդուարդ Բաբայան