Մեդիագրագիտության շաբաթի ամփոփում
ՀՀ ԿԳՆ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էին Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը` կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով:
Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդուհի Պետրոսյանը տարբեր դասարանների աշակերտների հետ միացան միջազգային շարժմանը:
Առաջարկված աշխատանքներից իրականացվել են հատևյալ աշխատանքները:
11 պատմական դասարանում անց է կացվել խաղի ժամ, որի ընթացքում աշակերտները խաղացել են «Մեդիամարտ» խաղի «Մեդիայի պատմություն» և «Մեդիայի ազատությունն ու սահմանները» բաժինները:
11 ռուս. հումանիտար դասարանի աշակերտների հետ անց ենք կացրել դիտում – քննարկում «Մեդիան ներսից: Գովազդ: Սոցիալական գովազդ» թեմայով: Աշակերտները դասի վերջում կազմեցին պատի թերթ գովազդի ստեղծման քայլերի վերաբերյալ:
Մեդիագրագիտության խմբակի աշակերտների հետ միասին այցելել ենք Հայաստանի Հանրային Ռադիո և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն: Այցելությունը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից: