Loading...

Articles

ԲՀԿ-Ի, ՀՀԿ-Ի, ՕԵԿ-Ի և "Ժառանգության" մամլո խոսնակների իրար հակասող ֆորմատները

01:34, Thursday, 11 April, 2013
ԲՀԿ-Ի, ՀՀԿ-Ի, ՕԵԿ-Ի և "Ժառանգության" մամլո խոսնակների իրար հակասող ֆորմատները

Կարեն Թումանյան

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԶԱՆԳԱՀԱՐԻՐ ՆՐԱ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԻՆ`

ԲՀԿ-Ի, ՀՀԿ-Ի, ՕԵԿ-Ի և "Ժառանգության" մամլո խոսնակների իրար հակասող ֆորմատները: "Եթե ցանկանում ես պատկերացնում կազմել տվյալ կուսակցության մասին անմիջապես զանգահարիր նրա մամլո խոսնակին" Ուինսթոն Չերչիլի այս արտահայտությունը մտորումների տեղիք է տալիս: Հարգելի ընթերցող` որպեսզի "կարդալ" տարբեր կուսակցությունների ամբողջական պատկերի նկարագիրը անհրաժեշտ է նրան ուսումնասիրել բոլոր ուղղություններով:

Հայաստանում մամլո խոսնակների հարթության մեջ չգիտես, թե ինչու աղավաղված է "լուսաբանել’’ բառի իմաստը: Ամեն կուսակցության մամլո խոսնակ յուրովի է հասկանում իր պարտականությունները: Որպեսզի ավելի պարզ լինի, ինչի մասին է խոսքը վերցնենք կոնկրետ 4 աչքի ընկնող կուսակցությունների մամլո խոսնակների գործելաոչը և փորձենք, ինչ որ ընդհանուր բան գտնել նրանց մեջ: Այստեղ իհարկե հարց կառաջանա` -իսկ, ինչու նրանց գործելաոճում պետք է լինի ընդհանրություն: Պատասխանը ալտերնատիվ տարբերակ չունի, քանզի մամլո խոսնակը ունի ընդամենը մեկ սակայն շատ կարևոր գործառույթ պատշաճ և հասկանալի լուսաբանել տվյալ կուսակցության հետ կապված բոլոր իրականացվող կամ սպասվելիք գործառնությունները, ինչպես նաև տեսակետները: Այս հարթության մեջ էմոցիա բառը ըևնդհանրապես պետք է բացակայի, քանզի ժողովուրդը ի դեմս լրագրողների տվյալ դեպքում պետք է խոսնակի շուրթերից հստակ հասկանա իրեն հետաքրքրող նույնիսկ մանրունքները: Եվ այսպես`

· ՀՀԿ մամլո խոսնակ- Էդուարդ Շարմազանով` -երբ այսպիսի "կալիբրի" քաղաքական գործիչը միևնույն ժամանակ նաև մամլո խոսնակ է, ապա նրա մոտ անկախ իրենից խախտվում է խոսնակին հարիր էտիկայի կանոնները; Ես բարձր եմ գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը, որպես "քաղաքական սուբյեկտի", սակայն ես չեմ հիշում մի դեպք, որտեղ նա լրագրողների հարցերին պատասխանի հստակ առանց անձնական մկեկնաբանությունների, որտեղ նա ուղղակի արտահայտի ՀՀԿ-ի դիրքորոշումը: Բերեմ մի օրինակ, /որտեղ Շարմազանովը թերևս փորձել է ամենահամեստ ֆորմատով պատասխանել, բայց նույնիսկ այս դեպքում նա էլի ֆորմատի մեջ չէ/` - թերթի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հարցին, թե ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն համատարած խախտումների և ընտրակաշառքի ահազանգերի առթիվ, նշել է. «Եթե չկա անուն-ազգանուն՝ ուրեմն չկա որևէ բան։ Համատարած ընտրախախտումների մասին խոսելն ընդամենը ոմանց ցանկությունն է» ։ Ինչ է նշանակում "ոմանց ցանկությունն է’’ արտահայտությունը և սա ում տեսակետն է իր, թե ամբող ՀՀԿ-ի և այսպես համարյա բոլոր պատասխանների դեպքում

· ԲՀԿ մամլո խոսնակ-Տիգրան Ուրիխանյան` -էմոցիոնալ պահվածքը այս մամլո խոսնակի մոտ ուղղակի բնավորության գիծ է դարձել, նրա ամեն մեկնաբանությունները անպառտճառ դառնում են քննարկման առարկա և այստեղ հետաքրքրաշարժը այն է, որ քննարկման առարկա է դառնում, ոչ, թե բուն նյութը այլ հենց իր մատուցման ձևը

· ՕԵԿ-մամլո քարտուղար-Արթուր Միսակյան` -այստեղ ընդհակառակը էմոցիոնալ հարթությունը ընդհանրապես բացակայում է և նրա պատասխանները ավելի շատ նման են պաշտոնական հաղորդագրության / սակայն ի արդարացում իրեն կարելի է ասել, որ այս ֆորմատը ավելի մոտ է եվրոպական չափանիշներին, "ոչ մի ինքնագործունեություն սկզբունքով, լուսաբանվում է միայն կուսակցության տեսակետը առանց անձնական շատ դեպքերում շեղող մեկնաբանությունների"

· "ժառանգություն" մամլո քարտուղար-Հովսեփ Խուրշուդյան` -նրանից հարցերի պատասխաններ ու մեկնաբանություններ ստանալը, ի տարբերություն հենց կուսակցության առաջնորդի պատրաստակամության պատասխանել բոլոր հարցերին, գրեթե անհնար է ստանալը: Իր օրը Ֆեյսբուքում մթնեցնող պարոն Խուրշուդյանը, թեպետ պարտաճանաչ կարդում, բայց չի պատասխանում նաև օնլայն նամակներին:

Հաշվի առնելով այս ամենը կարելի է գալ մի եզրակացության մեր մոտ նույնիսկ այս հարթության մեջ շատ շտկելու բան կա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4730 | 0 | 0
Facebook